Հայաստանում եւ Կիրգիզիայում տնտեսական աճ կա. Արամյան

«Կարծում եմ՝ կառավարության ծրագրից բխող այն միջոցառումները, որ դուք նախատեսել եք 3 ամսում, 6 ամսում, մի տարում, և նախատեսված բյուջեով 3.2 տոկոս տնտեսական աճը բավականին անհամապատասխան են»: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա՝ եթե ուզում ենք լուրջ պայքար սկսել ստվերի, կոռուպցիայի դեմ, պետք է ծրագրեր իրականացնել բիզնեսի զարգացման համար, և այլն: «3.2 տոկոս աճը միգուցե Ռուսաստանի կամ նման տիպի հզոր երկրի համար ազդեցիկ լինի, բայց մեր նման, մեր չափերի տնտեսություն ունեցող երկրների համար այս աճը կրելու է ընդամենը գոյատևման բնույթ, ինչն անհասկանալի է»,- նշեց Մելքումյանը: Նաև հավելեց. «Նոր գալիս եմ Բաղրամյան փողոցից, «Նաիրիտ» գործարանի աշխատակազմի հետ հանդիպեցի, դուք գիտեք, որ մրցույթ է հայտարարված, բայց նրանք խոսում են պրոֆիլային, որոշակի գույքի օտարումների մասին, չե՞ք կարծում, որ ելնելով այս ամեն ինչից՝ այս բյուջեի անունը կարելի է դնել ծրագրերի հետաձգման բյուջե»,- դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ հարցրեց Մ. Մելքումյանը Նախարարն էլ կարծիք հայտնեց, որ սա ոչ թե ծրագրերի հետաձգման, այլ կայունացման բյուջե է։ «3.2 տոկոսը 2017 թվականի համար ցածր չէ, այն ադեկվատ է, միջնաժամկետի համար, կարծում ենք, որ ցածր է։ Դա նշանակում է, որ միջնաժամկետի առումով մեր ամբիցիաները պետք է լինեն շատ ավելի բարձր, քան 3.2 տոկոսն է, բայց 2017-ի համար համապարփակ նայել ենք բոլոր գործոնները, թե ինչպես են ազդում մեր տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ, եթե այնպես է, որ դու չես կարող թռիչքային աճ ապահովել, ոչ խելամիտ կլինի, որ 3.2-ի փոխարեն՝ գրես 7 տոկոս։ Դրա համար տնտեսական աճը և մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է լինի իրատեսական։ ԵԱՏՄ երկրներում գրեթե բոլորը բացասական տնտեսական աճով են, միակ դրական տնտեսական աճը Կիրգիզիայում է և մեզ մոտ։ Ակնհայտ է, որ նման երկիր չի եղել, որ բացասական տնտեսական աճից հետո հաջորդ տարի ունենա թռիչքային աճ, նման բան չի լինում։ Դա նման է նրան, որ, երբ մարդն ունի տկարություն, հաբ ես ներարկում, ինքը միանգամից ընդամենը 15 րոպեի ընթացքում լինի առույգ, չի լինում նման բան։ Ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի»,- նշեց Վ. Արամյանը։ Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am