Վարդան Մարաշլյան. «Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը» մինչ օրս չի քննարկվել խորհրդարանում. «Փաստ»

Հատված «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանի հարցազրույցից: – Պարոն Մարաշլյան, հայրենադարձությանը նպաստող միջավայրի ստեղծման խնդիր ունե՞նք Հայաստանում։ – Հայրենադարձությանը նպաստող միջավայրի ստեղծման խնդիր ունենք ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը և սփյուռքյան կազմակերպությունները իրենց ծրագրերում չունեն հայրենադարձությունը որպես օրակարգային հարց։ Իհարկե, դրական միտումներ կան, սկսում են հասկանալ, թե որքան կարևոր է հայրենադարձության խնդիրը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի համար։ Սփյուռքի նախարարությունը տարիներ առաջ մշակել էր «Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը», որը մինչ օրս չի քննարկվել խորհրդարանում։ Նախևառաջ պետք է սկսել հայրենադարձի կարգավիճակ ունենալուց։ Հայաստանն ունի շատ կարևոր երկքաղաքացիության համակարգ, բայց այն ուղղակի կապ չունի հայրենադարձության հետ։ Կարգավիճակ չունենալու պատճառով մենք հստակ պատկերացում չունենք, թե ով է հայրենադարձը, չկա վերլուծություն, թե քանիսն են Հայաստան եկել, քանիսը՝ գնացել Հայաստանից։ Մեր երկիրը չունի մասսայական հայրենադարձության համար հնարավորություններ։ Պետք է ստեղծվի մի համակարգ, որը հայրենադարձներին կօգնի ավելի հեշտ ինտեգրվել Հայաստանի օրենքներին և միջավայրին։ Շատ ողջունելի է, որ նոր ձևավորված կառավարությունը մեզ հետ բանակցությունների մեջ է, մեր մի քանի առաջարկություններ արդեն ընդգրկվել են կառավարության նոր ծրագրի մեջ։ Դրանցից մեկը անձնական իրերի տեղափոխման կարգի հարցն է, որն այսօրվա դրությամբ խայտառակ վիճակում է, և լուրջ խնդիրներ է ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ուզում են տեղափոխվել Հայաստան։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am