Ավելի քան 900 միլիոն, 9 բնակարան և մեքենաներ. Վիետնամում Հայաստանի դեսպանի կարողությունը

Այն որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը բավական տխուր վիճակում է գտնվում, որևէ մեկի համար գաղտնիք չէ:  Որևէ երկրում Հայաստանի դեսպան կարող է դառնալ մարդ, ով տվյալ երկրում ունի բիզնես հետաքրքրություններ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը նույնպես նման դեսպանների թվին է պատկանում: Նա տարիներ առաջ աշխատել է ՌԴ միգրացիոն ծառայությունում: Եղել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանի ռեֆերենտ: Նա ՌԴ-ում աշխատելու տարիներին կարողացել է բիզնես կապեր հաստատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում: Հիմա նա արդեն հաջողակ գործարար է: Վիետնամում բիզնես ոլորտում նրա հաջողությունները տեսնելով նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականին նրան նշանակում է Վիետնամում  Հայաստանի դեսպան: Նշանակումից հետո էլ տիկին Վարդանյանը շարունակում է իր հիմնական մտահոգությունը համարել իր բիզնեսները: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեսպանի ներկայացրած հայտարարգրի համաձայն նա բավական մեծ կարողության տեր է: Դեսպան նշանակվելուց հետո Ռաիսա Վարդանյանը, որպես գույք հայտարարգրել է հինգ բնակարան, երկու ավտոտնակ, MERCEDES-BENZ C 180 և VOLKSWAGEN EOS 2.0 մակնիշի ավտոմեքենաներ: Դրամական միջոցներ դեսպանը հայտարարգրել է՝ 221 միլիոն դրամ, 1 354 500 ԱՄՆ դոլար, 769 հազար եվրո: Նա նաև հայտարարգրել է 638 735 ՌԴ ռուբլու բաժնետոմսեր: 2014 թվականին դեսպանը գնել է երեք բնակարան համապատասխանաբար 34,800,000 դրամ, 40,800,000 դրամ, 40,800,000 դրամ:  Նույն տարում նա ստացել է 35 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ և ավելի քան 35 միլիոն դրամի փոխառություն: 2015 թվականին նա 45,600,000 դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն և 3, 800, 000 դրամով հողամաս: Նույն տարում նա հանձնել է 1 400 000 ԱՄՆ դոլարի փոխառություն, ստացել ավելի քան 35 հազար դոլար աշխատավարձ և ավելի քան 34 միլիոն դրամ փոխառություն: politik.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am