«Պիվի Հակոբը» կդիմի Սերժ Սարգսյանին. Շաբոյանի որոշումը անօրինակա՞ն է եղել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, ով «Երևան Գարեջուր» ընկերության բաժնետեր է, պատրաստվում է դատարանում վիճարկել ՏՄՊՊՀ որոշումը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբյանը անդրադառնալով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմանը, ըստ որի՝ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք է կիրառել «Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ: Տուգանքի չափը 110 միլիոն դրամ է: ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ հանձնաժողովի այս որոշման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, ապա պարզաբանեց, որ իրենց ընկերությունը պաշտոնական որևէ փաստաթուղթ չի ստացել: «Մենք տեղյակ չենք եղել, որ նման նիստ է գումարվում, որտեղ մեր հարցն է քննարկվելու»,- ասաց նա: Հակոբյանի խոսքով՝ ՏՄՊՊ 2016 թվականի նոյեմբերի 16-ի նիստի և որոշման մասին «Երևան գարեջուր» ՓԲԸ-ն տեղեկացել է համացանցից: Հակոբյանի փոխանցմամբ՝ որևէ գրավոր կամ բանավոր ծանուցում, անգամ հեռախոսազանգ, հանձնաժողովի նախատեսվող նիստի մասին ընկերությունը չի ստացել, ինչը, ըստ պատգամավորի բնորոշում է որոշում կայացնողի գործելաոճը: «Ներկա պահին, չանդրադառնալով որոշման բովանդակությանը, որը ընկերությունը դեռ չի ստացել, նշենք, որ ընկերությունից գաղտագողի նիստ գումարելով և որոշումը կայծակնային արագությամբ լրատվամիջոցներով տարածելով, տնտեսկան մրցակցության հանձնաժողովը ոտնահարել է և իրավական և էթիկական նորմեր: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի 2016 թվականի նոյեմբերի 16-ի հաղորդումը՝ այն մասին, որ ընկերության ներկայացուցիչները չեն ներկայացել հանձնաժողովի նիստին, մեղմ ասած ապատեղեկատվություն է: Ընկերությունը հետևողական է լինելու իրեն հասցված նյութական և բարոյական վնասի փոխհատուցման հարցում և անելու է առավելագույնը»,- նշեց Հակոբյանը: Նա հավելեց, որ ընկերությունը 2015թվականին ունեցել է 4.8 միլիարդ դրամ շահույթ և բյուջե է վճարել 2.3 միլիարդ դրամի հարկ, իսկ 2016թ. 10 ամսվա հասույթը կազմել է 4 միլիարդ դրամ և բյուջե է վճարվել 2 միլիարդ դրամի հարկ: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ՏՄՊՊ-ից տուգանման զեկույցը ստանալուց հետո պատրաստվում են դիմել դատարան:«Անպայման կդիմենք դատարան, եթե մինչև այդ ՏՄՊՊՀ-ն իր կոպիտ սխալները չվերացնի: Միանշանակ, միտում եմ տեսնում: Ինչպես դուք գիտեք վատ բաներ է տարածվել մամուլը իր մասին և հիմա, Արտակ Շաբոյանը փորձում է ինչ-որ ձևով արդարանալ, որ ինքը լավ է աշխատում, պարզապես լրատվությունը վատ է մեկնաբանում»,- ասաց նա: Հակոբյանի համար անհասկանալի է, որ 110 միլիոնով կարելի է տուգանել ընկերությանը, որը աշխատում է այս տնտեսական վատ պայմաններում և պահում 700-ից ավելի աշխատող: Պատասխանելով հարցին, թե միգուցե տուգանումը խորն արմատնե՞ր ունի և նպատակ կա բյուջեն նման միջոցներով սնել, Հակոբյանը նշեց. «Միշտ աշխատողն է տուժում: Սա «Կիլիկիա» գարեջրի պատմության մեջ երրրոդ մեծ դեպքն է: Բնականաբար, սա ծիծաղելի որոշում է: Ասեմ ինչի համար: «Գյումրի» գարեջրի գործարանին տուգանել էին հարկերը քիչ վճարելու համար, մեզ պատժում են, որ հարկեր շատ ենք տվել: Եթե շատ հարկ տալու համար պետք է պատժվենք, որ գան մեզ ասեն, մենք կկողմնորոշվենք հարկ տա՞նք, թե թողենք էս երկրից գնանք»: Լրագրողներից մեկի հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է ակնակալում ՏՄՊՊՀ-ից, Հակոբյանը պատասխանեց. «Հանձնաժողովը սխալներ արդեն թույլ տվել է, ակնակալում ենք, որ որոշումն արդեն կստատանք, եթե որոշումը համապատասխանի այն իրականությանը, որն այսօր կայքերում կա, մենք, բնականաբար, կփորձենք դիմել և՛ հանրապետության ղեկավարությանը՝ տեղեկացնելով՝ ինչ է կատարվում մեր երկրում և, բնականաբար, վերջում կդիմենք դատարան»: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am