Առճակատման նոր օջախ Հայաստանի «քթի տակ»

Նոյեմբերի 10-ից Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում՝ ՆԱՏՕ-ի և Վրաստանի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում, մեկնարկել են «ՆԱՏՕ-Վրաստան-2016» վարժանքները, որոնք տևելու են մինչև նոյեմբերի 20-ը: «Ընդգրկուն վարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 12 անդամ և երկու գործընկեր երկրներ: Վարժանքներին մասնակցում է 250 զինվորական: Համատեղ վարժանքների գլխավոր նպատակը Վրաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիության ապահովումն է»,- հայտնել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բացման արարողության ժամանակ: Ռազմական գերատեսչությունը նշում է, որ «ՆԱՏՕ-Վրաստան 2016» վարժանքները թվով երկրորդ վարժանքներն են, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթի (SNGP) շրջանակներում»։ Արդեն որերորդ անգամ, բավական կտրուկ է արձագանքում ՆԱՏՕ-Վրաստան վարժանքներին պաշտոնական Մոսկվան: Ռուսաստանի ԱԳՆ-ն նախօրեին արձագանքել է այս տարվա ընթացքում Վրաստան-ՆԱՏՕ երրորդ զորավարժություններին՝ որակելով դրանք որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։ «Ռուսաստանը նման ակտիվությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության և խաղաղության համար։ Իրենց անհանգստությունն են հայտնել նաև Վրաստանի մյուս հարևանները՝ Աբխազիան և Հարավային Օսիան»,-ասվում է հայտարարության մեջ։ Գերատեսչությունում նաև նշել են, որ «զորավարժությունները բարդացնում են ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»։ Պաշտոնական Թբիլիսին ու հյուսիսատլանտյան դաշինքն էլ անցավ արդարանալու ռեժիմին: ՆԱՏՕ-ի և Վրաստանի զորավարժությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին, Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. «Այդ զորավարժությունները համաչափ բնույթ են կրում և ամբողջությամբ համապատասխանում են մեր միջազգային պարտավորվածություններին»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ ՆԱՏՕ-ի և Վրաստանի համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին, նշել է Վրաստանի ԱԳՆ-ը՝ մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ անցկացվող զորավարժությունների առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը. «Վրաստանում անցկացվող «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները երկրի եվրաատլանտյան ինտեգրման անփոփոխ կուրսի հերթական հաստատումն են։ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին»։ Ռուսաստան-Վրաստան առանց այն էլ խնդրահարույց հարաբերությունների պայմաններում անգամ, փաստորեն, Մոսկվան բավական սուր է արձագանքում այս երկրում Վրաստան-ՆԱՏՕ վարժանքներին: Սա վկայում է այն մասին, որ մեր տարածաշրջանում Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերություններն էլ ավելի կարող են սրվել, իսկ սա Հայաստանի հարևան երկիր է, և որևէ ապակայունացում կարող է ուղղակի անդրադառնալ Վրաստանի հետ մեր հարաբերություններին: Գումարած ամենավատ սցենարը, եթե հանկարծ Մոսկվան որոշի Հայաստանի «ձեռքով» պատժել Վրաստանին: Ի դեպ, Վրաստան-Ռուսաստան հետ հարաբերությունների կարգավորման հարցը Վրաստանի քաղաքական շրջանակներում կրկին հրատապ դարձավ երկուշաբթի օրը Թբիլիսիում կազմակերպված ռուս-վրացական բիզնես ֆորումից հետո: Ռուս-վրացական բիզնես ֆորումը Թբիլիսիում մտահոգություններ է հարուցել: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` իշխանությունները պնդում են, որ դրա կազմակերպմանը որևէ առնչություն չունեն, և որ ռուսաստանցի գործարարներին Թբիլիսի էր հրավիրել Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատը: Վրացական ընդդիմությունը, սակայն համոզված է` Մոսկվայի հետ տնտեսական կապերի խորացումը դիվանագիտական կարգավորման նախաբանն է: Վրաստանի իշխանությունները հերթական անգամ պնդում են` քաղաքական ներկայիս իրավիճակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը բացառվում է: Այս մասին թբիլիսցի լրագրողների հետ զրույցում շաբաթասկզբին հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Այս հարցն ընդհանրապես օրակարգային չէ: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը չի էլ կարող քննարկվել, քանի դեռ Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում որևէ առաջընթաց չկա: Եթե ինչ-որ պահի մեզ հաջողվի լուծել կարևորագույն հարցերից մի քանիսը, գուցեև անդրադառնանք նաև [հարաբերությունների վերականգնման] հարցին: Այսօր սակայն` մի իրավիճակում, երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ոտնահարված է, դա անհնարին է», - ասում էր Աբաշիձեն: «Վրաստանում կայացած ընտրություններից հետո շատ հստակ է, թե ինչ շահեր է հետապնդում Ռուսաստանը: Եթե մենք վերականգնենք հարաբերությունները Մոսկվայի հետ, ապա ստիպված ենք լինելու ընդունել, որ օկուպացված տարածաշրջանները հայտնվում են վրացական Սահմանադրության իրավասությունից դուրս: Դա կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ», - հայտարարում էր Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչ Սերգի Կապանաձեն: Վրացական կառավարության ներկայացուցիչները, սակայն համոզված են` ընդդիմության մտավախությունները տեղին չեն: Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, մասնավորապես, լրագրողների հետ զրույցում նշում էր․ - «Ռուսաստանյան բիզնեսը միշտ էլ ներկայացված է եղել Վրաստանում: Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են, ուստի որևէ զարմանալի բան չկա, որ ռուս գործարարները ժամանել են Վրաստան` հետաքրքրվելով երկրի ներդրումային հնարավորություններով»: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am