ՀՀԿ-ն դուրս է եկել ռազմաճակատ

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» կամ 1000 դրամների անվանումը ստացած նախագծի քննարկումը ԱԺ դահլիճը վերածել էր ռազմաճակատի: Ասպարեզ էր դուրս եկել ծանր ՀՀԿ-ի ծանր հրետանին, որի առաջ հայրենասիրական պոպուլիզմի պարարտ հող էր փռվել, որտեղ կարելի էր թավալ տալ սրտի ուզածի չափ, ձեռքի հետ էլ ինքնանվիրվել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին: Տարբեր առիթներով գրել ենք, որ ասֆալտային գեներալիտետի կարկառուն ներկայացուցիչ Սեյրան Սարոյանը կարող է հազար տիրոջ ծառայել, եթե դա է պահանջում անձնական երջանկությունն ու բարեկեցությունը, կարող է ժողովրդական գեներալի բան ու բասով պալատական ծաղրածուի դերակատարում ստանձնել, ու ահա չուշացավ մի առիթ ևս, որը գալիս է ապացուցելու ասվածը: Սարոյանը, որը մինչեւ վերջին խազը ծառայում էր նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու բոլոր առիթներով զբաղվում իր մարտական ընկերոջ պաշտպանությամբ, հիմա իր ծառայություններն է մատուցում Վիգեն Սարգսյանին: Գեներալ պատգամավորը ԱԺ-ում ստանձնել է նախարարի փաստաբանության գործը ու թուք ու մուր տվել նրա նախաձեռնությունը քննադատողներին <<Հմի կասեք քու ձենտ տաք տեղից է գալիս, քո համար հազար դրամն ինչ փող է, հա իրոք փող չէ: Բայց հազար դրամը հաշվեք, որ ամեն հայ մտել է եկեղեցի, ու երկու հատ մոմ է վառել իր երեխայի համար: Չկա երկրում մի մարդ, ով բանակում երեխա չունի, եթե երեխան չէ ուրեմն մորքուրի տղեն է, քուրն է: Ծեմբոլե մենք էն ազգն ենք, որ քեռու երեխու մասին էլ ենք մտածում: Ինչի մասին է խոսքը, հլը փողը չհավաքած փողերի մասին ենք խոսում: Սարգսյան Վիգենը էդ փողերը իրանց տուն չի տանելու: Ամենահեշտ բանը մարդու վրա ցեխ շպրտելն է>,- ասել է Սարոյանը, ամոթանք տալով գործընկերներին, քանի որ այս քննարկումները իր խոսքով ազրբեջանցիք էլ են տեսնում: Իհարկե, կուշտը չի հասկանա սովածին, Սեյրան Սարոյանը իր հազարավոր մարտական ընկերների բախտակիցը չէ, որոնք հանապազօրյա հացի խնդիր ու դեղորայքի խնդիր ունեն, որոնց մեծ մասն ապրում է վագոն տնակներում, ոմանք էլ գտնվում են բանտախցում, ինչպես Վոլոդյա Ավետիսյանը, որը չէր կիսում իշխանության տեսակետը: Նրա բան ու գործը հիմա միայն Աստծուն փառք տալն ու մոմ վառելն է իր ցոփ ու շվայտ կյանքի ու անծայրածիր հարստության պահպանման համար, որին նա տիրացել է իշխանությանը մատուցած ծառայությունների համար: Հիմա էլ նա հավատում է Վիգեն Սարգսյանին ու նեղվում, որ քննադատում են նախարարին. <<Նույն հարցը մեկ դեմից են ասում, մեկ ետեւից, դե արի նախարար կռուտիտ եղի, որ պատասխանես>>: Պատերազմի դաշտ էր դուրս եկել նաեւ Համլետ Հարությունյանը: Նա մինչեւ հոգու խորքը վրդովվել էր ու անակնկալի եկել, ասում էր, թե չէր սպասում բանակի վերաբերյալ նման ելույթների, չէր պատկերացնում, որ այս <<համաժողովրդական, համազգային օրենքը քաղաքական ռազբորկաների առիթ կհանդիսանա>>: Պատգամավորը սուրբ համարեց նախարարի գաղափարը.<<Սա համազգային տուրքի գաղափարն է, ճանաչելով պաշտպանության նախարարին, կարծում եմ, որ սա ռաջին էտապն է>>: Իրեն չխնայեց նույնիսկ երգչուհի Շուշան Պետրոսյանը, նրա համար հազար դրամի շուրջ ստեղծված աղմուկն անհասկանալի է: Պատգամավորի համոզմամբ` աղմուկ հանողը աղմուկ է հանում, ծառայողն էլ լուռ ծառայում է: «Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, զինվորի կողքին լինելն է»,- ասաց Շուշան Պետորսյանը: Նրա խոսքով` այս նախագիծը երկարաժամկետ լուծումներ է ապահովում զինվորի համար, իսկ անվստահության խնդիրը կարելի է լուծել հասարակական վերահսկողությամբ ու թափանցիկությամբ: «Սոցիալապես ավելի անապահովները միշտ ավելի պատրաստակամ են իրենց հնարավորության չափով մասնակից լինել նմանատիպ նախաձեռնությունների։ Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, հայ զինվորի կողքին լինելն է։ Նախկին տարիների փորձը ցույց է տալիս, որ հաշմանդամ, զոհված զինծառայողների խնդիրներն ամբողջությամբ լուծում չեն ստացել այն պատճառով, որ դեռևս առկա մեխանիզմները կարճաժամկետ ծրագրեր են առաջարկել։ Այս նախագծի դեպքում խոսքը գնում է երկարաժամկետ ծրագրի մասին, իսկ զինծառայողներն ունեն այս ծրագրի անհրաժեշտությունը»,- ասաց երգչուհի պատգամավորը։ Եվ անգամ ԲՀԿ-ից դարձան Վիգեն Սարգսյանին պաշտպան, Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն ևս սուրբ գործ հռչակեց հանգանակության գաղափարը: «Եկեք չօգտագործենք մուրացկանություն բառը, հարգանքով վերաբերվենք տարածաշրջանում միակ հաղթանակած բանակի վերաբերյալ». ելույթ ունեցավ նաեւ Նաիրա Կարապետյանը: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am