Ադրբեջանը «այրված սրտի մխիթարանք» էր փորձում գտնել.նախարար

ԵԽԽՎ նիստում ԼՂ հիմնախնդրին առնչվող երկու հակահայ զեկույցների քննարկման ու քվեարկության մասին` արդյո՞ք այդ քվեարկությունն անակնկալ էր հարցին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը   հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը` ասելով, որ այն չէր կարող որևէ մեկի համար անակնկալ լինել, այն պարզ պատճառով, որ ՄԽ-ն ԼՂ կարգավորման գործում միակ` միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է: «ՄԽ եռանախագահները բազմիցս են արտահայտվել, որ հարցն այլ ձևաչափեր տեղափոխելը ոչ միայն կարող է չնպաստել, այլ կարող է վնասել հիմնախնդրի կարգավորմանը: Կարծում եմ` Ադրբեջանի համար էլ սա անակնկալ չէր կարող լինել: Ուրիշ բան է, որ Ադրբեջանը դժգոհ էր, որովհետև այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր հենց Ադրբեջանին: Հենց Ադրբեջանն է ցանկանում ԼՂ կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր դիրքորոշումը հայտնի է միջազգային հանրությանը, և լավ է, որ ԵԽԽՎ պատգամավորները թույլ չտվեցին` գոնե Ուոլթերի բանաձևն անցնի, այսինքն` քվեարկեցին ԼՂ խաղաղ կարգավորման օգտին»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի ընդունմանը, ասաց.«Ուներ տեխնիկական բնույթ և քննարկվում էր ոչ թե քաղաքական, այլ սոցիալական հանձնաժողովում, թեև զեկուցողը ցանկացել էր որոշ քաղաքական ձևակերպումներ մտցնել զեկույցի մեջ: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ զեկուցողն անգամ չի այցելել Սարսանգի ջրամբարի վայր` չնայած բազմաթիվ հրավերներին:Որ ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը թղթի կտոր են, ամենաբարձր մակարդակով հայտարարել է Ադրբեջանը, դա դեռ մենք չենք ասում: Ամեն դեպքում պետք չէ ուռճացնել այդ փաստաթղթերի նշանակությունը: Ադրբեջանը միտումնավոր անում է ամեն ինչ, որ վնաս հասցնի եռանախագահների ջանքերին, որովհետև այդ ձևաչափի պարագայում է, որ Ադրբեջանը չի կարողանում իր միակողմանի փաստարկները տեղ հասցնել և փորձում է նման փաստաթղթերի միջոցով ինչ-որ մխիթարություն գտնել, այսպես ասած` այրված սրտի մխիթարանք գտնել»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am