«Հանրապետությունը պղինձն ու մոլիբդենն արտահանում է օֆշորներ». Հրանտ Բագրատյան

«Ես կարծում եմ, որ մենք զոհված, իրենց կյանքը տված կամ վիրավորված, առողջությունը կորցրած ընկերների հարցը պետք է լուծենք նաև կենդանի զինվորների հարցի հետ միասին»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ «Ես կարծում եմ, որ  մենք արդեն սկսել ենք սիրել և ավելի շատ հարգել զոհվածներին, քան, երբ նրանք կենդանի են։ Նույնիսկ, երբ հերոսին մեդալ ենք տալիս,  մի քիչ խուսափում ենք կենդանի մարդկանց տալ. 1990-ականների և ապրիլյան իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ դա սխալ մոտեցում է։ Սա Սովետական Միությունը չէ, ժամանակն է, որ զինվորին դրա համար տրվի լիարժեք աշխատավարձ»,- նշեց պատգամավորը։ Հ. Բագրատյանի խոսքով՝ եթե մենք զինվորներին տալիս ենք նվազագույն աշխատավարձ, մեզ անհրաժեշտ է տարեկան լրացուցիչ 30 միլիարդ դրամ, իսկ եթե մենք ուզում ենք միջին աշխատավարձ տալ՝ 170 հազար դրամ, պետք է 80 միլիարդ դրամ. «Դրանից հետո մենք նաև պետք է լուծենք այն զինվոների հարցը, որոնք արյուն են տվել կամ առողջություն են կորցրել։  Ինչպե՞ս պետք է լուծել այդ հարցը։ Պետք չէ ասել, որ բյուջեում այդ փողերը չկան։ Հանրապետությունը պղինձն ու մոլիբդենն արտահանում է  օֆշորներ, օֆշորներից ծախում է իրական գնով։ Պղինձն արտահանվում է օֆշոր, ասենք, 2000 դոլար,  այնտեղից վաճառում է 4-4.5, 5-5.5 հազար դոլար։ Բոլորը դրա մասին գիտեն, այդ փողի տեղը գիտեն։ Կամ մենք ասում են՝ բարձրացրեք գույքահարկը, սա էլ կլինի 20 միլիարդ։ Ինչո՞ւ պետք է Ազգային ժողովը 53 մեքենա ունենա, այն 5-6 մեքենա պետք է ունենա, մեկը՝ Ազգային ժողովի նախագահը, մի երկու հատ էլ մյուսներին սպասարկելու համար։ Ինչո՞ւ պետք է Կենտրոնական բանկում 20 տարում 250-300 հազար դրամից հաստիքը դառնա 820 հազար դրամ։ Կամ ինչո՞ւ պետք է ավելի քան երկու անգամ ավելանա կառավարությունը։ Սա այն դեպքն է, երբ կարելի է կրճատել։ Այս ձևով վերաբաշխեք»։  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am