«Ազգ-բանակ գաղափարի հիմքում ընկած է աշխարհի լավագույն փորձը». Վիգեն Սարգսյան

Ազգ-բանակ գաղափարի հիմքում ընկած է աշխարհի լավագույն փորձը, սակայն այն Հայաստանի մոդելն է, հարմարեցված է Հայաստանի առանձնահատկություններին և մարտահրավերներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով «ազգ-բանակ» կոնցեպցիայի հիմնական դրույթները:«Հաճախ լսել ենք, որ սա Իսրայելի, Շվեյցարիայի կամ Սինգապուրի մոդելն է, սակայն սա Հայաստանի մոդելն է` իր բոլոր առանձնահատկություններով, մարտահրավերներով և այլն: Մենք պետք է, սովորելով լավագույն փորձից, շարժվենք մեր ուղով»,- նշեց նախարարը: Արդյոք բանակի զարգացման նոր մոտեցումն առաջ քաշելով` Վիգեն Սարգսյանը համարում է, որ նախկինում ՀՀ զինված ուժերի զարգացումն ընթանում էր սխալ ուղով. հարցի պատասխանը նախարարի համար միանշանակ է` ոչ: «Պաշտպանության նախարար նշանակվելու առաջին օրերից առաջ եմ քաշել «ազգ-բանակ» կոնցեպցիան, որը բավականին լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ: Մեր անկախության վերականգնումից 25 տարի անց, մեր բանակի գոյության 25-րդ տարում մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է փորձենք բանակաշինության մեջ ազգային բանակ կառուցելուց քայլ կատարել դեպի ազգ-բանակի կառուցում: Ես համարում եմ, որ 25 տարի անցել ենք շատ լուրջ ճանապարհ. պետական համակարգում ամենակայացած համակարգերից մեկը մեր զինված ուժերն են, ՊՆ-ն իր բոլոր կառույցներով: Վստահ եմ, որ «ազգ-բանակ» կարելի է կառուցել միայն գոյություն ունեցող հիմքի վրա: Համարելով, որ այդ հիմքը բավականաչափ ուժեղ է` այդ տեսակետից եմ առաջարկել այս մոտեցումը»,- ընդգծեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը թե՛ մարդկային ռեսուրսի, թե՛ պետության տարածքի համեմատ, անհամաչափ մեծ զինված ուժեր ունի և ունենալու է դեռ երկար ժամանակ` անկախ նրանից, թե ինչպես կզարգանա ղարաբաղյան գործընթացը, ինչքան շուտ այն կգտնի իր լուծումը, ինչպիսին կլինի այդ լուծման կիրառման ճանապարհային քարտեզը: Այնուամենայնիվ, տարածաշրջանային մարտահրավերների բնույթը և Հայաստանի հարևաններն այնպիսին են, որ երկիրը  դեռ երկար պահելու է մեծ զինված ուժեր:  

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am