Տարոն Մարգարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հանձնարարականը, իսկ ո՞ւր մնաց սեփականության իրավունքը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ արդեն  ավարտվել են  «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունները: Բանակցություններրի արդյուքնում սեփականության ձևով պայմանավորված հիշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետք է անցնեն  համայնքային կառույցներին: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երևանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը: «Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», - ասել է քաղաքապետը: Հիշեցնենք,  որ երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման հարցերի վերաբերյալ:  Խորհրդակցության ժամանակ նախագահը Երևանի քաղաքապետին և ոստիկանապետին  հանձնարակական էր տվել՝ 10-օրյա ժամկետում   «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին : Միաժամանակ հանձնարարկվել էր քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը: Փաստորեն Տարոն Մարգարյանը  կատարել է Սերժ Սարգսյանի հանձնարարականի իր մասնաբաժինը:  «Փարկինգ Սիթի Սերվիսն» ու «Լոկատորը» հենց այն ընկերություններն են, որոնց հետ Երևանի քաղաքապետարանը ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների գնման պայմանագիր էր  կնքել: Պայմանագրերով այս ընկերություններին իրավունք էր վերապահվել տնօրինել այսպես կոչված «կարմիր գծերի» բիզնեսը: Ժամանակին ԶԼՄ-ներում  հրապարկվեցին որոշ մանրամասներ այդ երկու ՓԲԸ-ների հետ  կնքված  պայմանագրերի  առնչությամբ: Պայմանագրերը կնքվել էին  10-ը տարով, ընդ որում` յուրաքանչյուր տարի պետք է կնքվեր առանձին ծառայությունների մատուցման համաձայնագիր` հաշվի առնելով ՓԲԸ-ների ֆինանսական միջոցները: Ի դեպ, Երևանի քաղաքապետրանը կարող էր միակողմանի լուծել պայմանագիրը, եթե կատարողն էականորեն խախտել էր պայմանագիրը: Իրավաբան.net- կայքը,  հղում անելով  Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներին, հրապարակել էր նաև սեփականտերերի անունները: Ըստ այդմ՝  «Լոկատոր»-ը գրանցված է 2007 թվականից և ունի 4 բաժնետեր` Արման Խաչատրյանը, Անի Եղիազարյանը, Վլադիմիր Սոֆյանը, Էդիտա Ղարագյոզյանը: «Փարկինգ Սիթի Սերվիսի»  բաժնետերերի հետ կապված տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ ընկերությունը  փաստացի պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր, «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանին: Վերջինս ԴԱՀԿ  նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է : Ինչևէ՝ Երևանի քաղաքապետարանի և այս երկու ընկերությունների միջև կնքված 10 տարվա ժամկետը ավարտվում է  2022 թվականին: Մինչ այդ պայմանագիրը կարող է խզվել, այն դեպքում,  եթե կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը: Թե ինչ իրավական հիմքերի  շուրջ է ընթացել քաղաքապետարանի և ընկերությունների սեփականատերերի բանակցությունները, իհարկե, դժվար է ասել: Սակայն,  զուտ իրավական տեսանկյունից, նախագահի հանձանարարությամբ սեփականատիրոջ հետ բանակցելն ու ֆինանսական հոսքերի կառավարումը նրանից ետ վերցնելը,  սեփականության իրավունքի ոտնահարում է: Տվյալ պարագայում՝  էական չէ, թե ով է սեփականտերը և  ժամանակին որքանով է իրավաչափ եղել պայմանագրի կնքումը: Ժամանակին շատ գրվեց, որ  կարմիր գծերի պայմանագրերը  հակասում են մի շարք օրենքների և այդ ձևաչափով ավտոկայանատեղիների կազմակերպումը ոտնահարում է մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքը:Բայց ամբողջ խնդիրն է այն է, որ   այդ չարաբաստիկ պայմանագրերը այժմ լուծարվում կամ վերանայվում են ոչ թե օրենքներին հակասելու հիմքով, այլ նախագահի հանձնարարությամբ: Դավիթ Մանուկյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am