Ամերիկացուն ազատել են աշխատանքից՝ Թրամփին գնդակահարելու խոստման պատճառով
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում տեղակայված PacketSled ընկերության տնօրենին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա Facebook-ի մեկնաբանություններում հայտնել է, որ պատրաստ է դիպուկահար հրացանով սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
«Ես մտադիր եմ սպանել նորընտիր նախագահին: Հայտնեք այս մասին գաղտնի ծառայություններին»,- գրել է տղամարդը:
Mashable-ը գրում է, որ ամերիկացու այս հաղորդագրությունից հետո նրան ազատել են աշխատանքից:
«Ընկերության տնօրենների խորհուրդը ցանկանում է, որ բոլորի համար պարզ լինի` մենք չենք արդարացնում նրա հայտարարությունները, որոնք չեն արտացոլում ընկերության, դրա աշխատակիցների, ներդրողների կամ գործընկերների հայացքներն ու կարծիքը», - ասվում է հայտարարության մեջ:
