«Զգույշ խոսեք. մտածեք՝ ում վրա, ինչ ցեխ եք շպրտում». Վիգեն Սարգսյան

ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը իր եզրափակիչ ելույթում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ամենավատ բանը անտարբերությունն է, որը չնկատեց այս օրերին որեւէ մեկի ելույթում և խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրը բոլորին է հետաքրքիր: «Մենք կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել իրար հետ՝ մեթոդների, ձևերի, դրված հարցադրումների, լուծումների շուրջ, բայց մենք բոլորս համաձայն ենք, որ սա այն հարցն է, որին երկրի խորհրդարանը, գործադիր մարմինը կարող են ամբողջական օրեր հատկացնել: Ամենավատ բանն անտարբերությունն է: Իսկ այս օրերին ես անտարբերության պակաս ակնհայտորեն չզգացի»,-ասաց Վիգեն Սարգսյանը: Նա հայտարարեց, որ իրեն մտահոգել է այն, որ այս օրերին առատորեն ցեխ էին շպրտում սպայակազմի ու գեներալիտետի վրա. «Հավատացեք՝ նրանք ցեխի պակաս չեն զգում, բայց դա այլ ցեխ է: Եթե մեկը կա, որ արատավորել է, մեր պարտքն է այն հայտնաբերել, եւ ճիշտ քաղաքականությամբ բացառել այն, բռնել ձեռքն ու կտրել այն: Սակայն չմոռանանք, որ կան պարկետի վրա ցեխի մեջ թաթախված եւ երբեմնի զինվորականներ, եւ քաղաքացիականներ: Եթե այդ տրամաբանությամբ լիներ, պետք է մտածեի՝ ԱԺ ե՞ս պետք է միշտ գամ, թե մեկ ուրիշին ուղարկեմ, քանի որ այստեղ էլ կան մարդիկ, որոնք խորը թաթախված են: Ուրեմն, եկեք մտածենք՝ ում վրա, ինչ ցեխ ենք շպրտում: Զգույշ խոսեք»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am