«Ես ցանկություն չունեմ նոր թիմի հետ աշխատելու». Նվեր Մնացականյանը հեռանում է Հ1-ից

ամացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Սակայն նշենք, որ ըստ Asekose.am-ի տեղեկության՝ վերջինս շարունակում է աշխատել Հ1-ում, պարզապես Նվեր Մնացականյանն այլևս չի վարելու լուրերի թողարկումը, որն այսուհետ կոչվելու է «Օրակարգ», ինչպես նաև  «Հարցազրույց» ծրագիրը: Մնացականյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի ազատվել աշխատանքից: – Պարոն Մնացականյան, դուք հեռացվե՞լ եք աշխատանքից: – Եթե «հեռացնել» բառը հանեք՝ կպատասխանեմ: – Ձեր դիմումի հիման վրա՞ եք ազատվել: – Դեռ չեմ ազատվել: Կորոշեմ՝ ազատվե՞լ, թե՞ ոչ: – Իսկ ի՞նչ է իրականում եղել: – Նոր ղեկավարություն է եկել, պիտի հասկանա՝ կարո՞ղ ենք իրար հետ աշխատել, թե՞ ոչ: – Ինչ-որ խոչընդոտներ կա՞ն աշխատելու համար: – Չէ, չէ, ոչ մի բան չկա: Եկել են նոր մարդիկ, որոնք նոր թիմ են ձեւավորում: Կամ պետք է մտնես այդ թիմ, կամ՝ ոչ: – Դուք ցանկություն ունե՞ք մտնելու թիմ, թե՞ ոչ: – Չէ, ես չունեմ: – Հնարավո՞ր է առաջիկայում դիմում գրեք: – Ոչինչ չի բացառվում, իհարկե: Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը մեր զրույցում հաստատեց կադրային փոփոխությունների լուրը, իսկ Նվեր Մնացականյանի հեռացումն այսպես մեկնաբանեց. – Նվեր Մնացականյանը չի հեռացվել աշխատանքից, Նվեր Մնացականյանին առաջարկվել է այլ տարբերակներով պրոյեկտներ ներկայացնել, գուցե այլ ոլորտում շարունակել աշխատել՝ եթե հարմար գտնի հեռուստատեսության տնօրինությունը: Դա կադրային ջարդ անվանելը ճիշտ չեմ համարում: Դուք ինձ նախորդ անգամ հարցրեցիք եւ ես ձեզ անկեղծ պատասխանեցի, որ ցանկացած նոր ղեկավար կուզի, որ փոփոխություններ անի: Ես եկել եմ, ուզում են փոփոխություններ անել: Դուք որպես հասարակության ներկայացուցիչ ուզո՞ւմ եք, որ հեռուստատեսությունում փոփոփոխություններ լինեն եւ եթերը հետաքրքիր դառնա նաեւ ձեզ համար: – Եթե փոփոխությունները դրական են լինելու, հասարակության համար ցանկալի կլինի: – Վերջ ուրեմն, սա կադրային ջարդ չի: – Իսկ էլ ո՞ւմ եք նախատեսում առաջիկայում տեղափոխել կամ ազատել աշխատանքից: – Ես խոստանում եմ, առաջիկայում, եթե նման բաներ լինեն՝ կիմանաք: Ես պետք է աշխատեմ, հանձրարարություններ տամ, տեսնեմ դրանք ինչպես են կատարվում, որքանով է դա համապատասխանում իմ պատկերացրած կոնցեպտին, լսարանի պատկերացրած կոնցեպտին, ըստ այնմ, կկողմնորոշվենք, կորոշենք: Տեղափոխություններ կլինեն, բայց սա կադրային ջարդ որակելը ինձ համար զավեշտալի է: Մի կողմից հանրությունն ուզում է փոփոխություններ, մյուս կողմից դա համարում կադրային ջա՞րդ: Մեր տեղեկություններով այս պահին քննարկվում է նաեւ «Առաջին լրատվականի» հաղորդավար Զարուհի Ռշտունուն այլ հաղորդում տեղափոխելու կամ աշխատանքից ազատելու հարցը: Հարություն Հարությունյանն այս տեղեկությունը չհաստատեց:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am