Հասմիկ Պապյան. «Չեք կարող այսօր վեր կենալ ու որոշել իմ անունից, թե ես ինչպես պետք է վերաբերվեմ իմ զինվորին ու իմ բանակին»

Հարցազրույց օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ – Ինչպես գիտեք,  2017-ից յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամսական հազար դրամ է փոխանցելու այն ֆոնդին, որը պետք է հոգա վիրավոր, զոհված սպաների ընտանիքների կարիքները, ի՞նչ եք Դուք մտածում այս մասին։ – Գիտե՞ք ինչ կա, ընդհանրապես, մարդկանց պարտադրել մտածել, մտահոգվել, օգնել, կարեկցել՝ դա  պարտադրված  գործողություն է, իսկ ես դեմ եմ որեւէ պարտադրանքի։ Դուք չեք կարող այսօր վեր կենալ ու որոշել իմ անունից, թե ես ինչպես պետք է վերաբերվեմ իմ զինվորին ու իմ բանակին։ Դա նվազագույնը վիրավորական է, որովհետեւ ես այդպես չեմ վերաբերվում իմ զինվորին, ես մինչեւ այսօր ամեն օր հիշում եմ մեր բոլոր զոհված զինվորներին՝ ամենաթարմ կորուստներով, որոնք ամեն օր են տեղի ունենում։ Իմ վերաբերմունքն այդ հազար դրամով չպետք է լինի, ես կարող եմ նաեւ ավելին տալ, դա չպետք է լինի պարտադրված, բայց հանկարծ իմ փոխարեն որոշում են, որ իմ աշխատավարձից պետք է պահեն հազար դրամ։ Իհարկե, կան շատ հարցեր ու հարցականներ, օրինակ՝ ինչպես պետք է զանազանել կամ զատել, թե ով է կարեկցանքի արժանի, իսկ ով՝ ավելի շատի։ Վերջին հաշվով, դրամով մենք չենք կարող վերադարձնել այդ կորուստները եւ սփոփել այդ մայրերին։ Իհարկե, պարտք ենք ու պարտք ենք մեր ամբողջ կյանքով, կենսակերպով, բայց հազար դրամն ուղղակի վիրավորական է։ Մնացածի մասին արդեն ամեն ինչ ասվել է, թե որտեղ պետք է փնտրել այդ հազար դրամները։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am