Ապագա սպաների աչքի առաջ դաժանաբար սպանել են, իսկ նրանք՝լռել, արտոնյալները սպառնալիք են դարձել

Անցած տարի հունվարի 29-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտում սպանվածը մեկն էր, բայց ոճրագործությունն աննկարագրել էր, անհավատալի եւ բառերով անպատմելի: Ինստիտուտի 4 ուսանողներ գազանաբար սպանեցին ծառայակից Հայկազ Բարսեղյանին:Առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն, առաջադրված մեղադրանքն էլ այսպիսին էր՝ Հայոց բանակի ապագա սպաները ծեծել էին, ջարդել, երկրորդ հարկից գցել, կոկորդը կտրել, վերջում միայն տղայի խոշտանգված մարմինը պարանով կախել բակի պտտաձողից։ Մեղադրյալներից մեկը եւ այսպես ասած գլխավոր դերակատարը ինստիտուտի ղեկավարներից փոխհրամանատարի որդի է: Դեպքը խոսուն ապացույց, թե ինչպիսին են բանակի ապագա սպաները: Գործով դատական քննությունը շարունակվում է մինչ օրս ու ամեն դատական նիստին ի տես է դրվում բանակում տիրող բարձիթողի վճակը: Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար… Դատարանը երեկ հարցաքննեց գործով վերջին տուժող կուրսանտին՝ Հարություն Ալեքսանյանին, ում չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը ըստ մեղադրանքի ծեծի են ենթարկել Հայկազի սպանությունից երեք օր առաջ: Հարությունը դատարանում ուշագրավ հայտարարություն է արել՝ ըստ ամենայնի պատռելով սպաների դարբնոց հանդիսացող ինստիտուտում տիրող անառողջ մթնոլորտը: Նա ասել է, որ այն պահին, երբ համար 408 ննջարանում, անկողնու մեջ սպանում էին Հայկազին, ննջարանում գտնվող մյուս կուրսանտները արթուն են եղել, բայց ոչ մեկը ռիսկ չի արել գլուխը բարձրացնել ու ձայն հանել: Վախից՝ քնած են ձևացել: Ավելին, ասել է, որ սպանողները հայհոյանք են դրել նրա վրա, ով կատարվածի մասին կհամարձակվի բարձրաձայնել… Հարությունը չորս ամբաստանյալներին անվանել է Հայկազին «սպանողներ»: Դատական այդ նիստի ընթացքում Հայկազի հայրն էլ ասել է, թե ինքը խոսել է ինստիտուտի սպաների հետ, նրանք ասել են. «18 տարեկան թուլեքը թուրքից դաժան են եղել…»: Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտը, ինչպես նշեցինք, բանակի սպաների դարբնոց է հանդիսանում, ու եթե այստեղ արատավոր բարքերը հասել են այն աստիճանի, որ ապագա սպաների ու բանակի հրամանատարների աչքի առջեւ խոշտանգելով սպանում են իրենց ծառայակցին, իսկ նրանցից որեւէ մեկը չի ընդվզում բարբարոսների դեմ, ապա ինչ պետք է սպասել այդ սպաներից, որոնք վաղը մտնլու են բանակ ու զբաղվելու 18 տարեկան զինծառայողների դաստիարակությամբ: Անշուշտ, այս ամենում ոչ թե կուրսանտների մեղքի բաժինն է մեծ, այլ այն հրամանատարական կազմի, ովքեր նման բարքեր ու մթնոլորտ են հաստատել, որոնց արտոնյալ զավակներն ու բարեկամները փաստորեն սպառնալիք են դարձել մեր բանակի, մեր անվտանգության համար: Ու այժմ ազգ-բանակ կոնցեպտն իրագործելուց ու հասարակությանը բանակաշինության խնդիրներին լուծմանը ներքաշելուց օր առաջ հրամայական է դարձել ազատվել այս արատավոր խոցերից , հղփացած գեներալիտետից, սպայական կազմից, ու դրանից հետո հանրությունն ինքնաբուխ կնետվի բանակում ներդրում անելու գործին: Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am