Համազգային հանգանակություն՝ հանուն Արթուր Գեւորգյանի

Աժ պատգամավոր Արթուր Գևորգյանին շատերը ճանաչում են որպես ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, ու ավելի քչերը գիտեն, որ նա արցախյան պատերազմի զոհված հերոսներից մեկի՝ Մարտական խաչ շքանշանի ասպետ Սամվել Գևորգյանի որդին է, ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, իսկ երիտասարդ տարիներին ներկայացրել է մեր երկիրն Ատլանտայում կայացած ամառային Օլիմպիական խաղերում։ Ու քանի որ, քչերին է բախտ վիճակված լինել ազդեցիկ մարդու՝ ոստիկանապետի փեսան, ապա լովին արդարացված են սույն անձնավորության հայտարարությունները, թե իրեն  նախանձում են շատերը, ու այդ պատճառով էլ իր մասին փիս-փիս պատմություններ են հնարում: Բռնցքամարտիկ պատգամավորը համոզված է նաեւ՝ մարդիկ ուղղակի նախանձում են իրեն, քանի որ ինքը 20 տարի մեծ սպորտում է եղել, ստացել մեծ գումարներ։ Գեւորգյանը այս անկեղծ հայտարարությունն արել է, երբ լրագրողները նրանից հետաքրքրվել են ԱՄՆ-ում իր շքեղ առանձնատների մասին, որոնց վերաբերյալ մամուլում հրապարակումներ են եղել: Բայց պարզվում է, որ իրավիճակը փոխվել է, երբ Գեւորգյանը դարձել է պաշտոնյա՝ սկզբում Դավիթաշեն համայնքի ղեկավար, ապա՝ պատգամավոր. «Իմ գումարները գնալով նվազել են այն օրվանից, երբ ես պաշտոնի եմ եղել ՀՀ-ում, քանի որ ղեկավարում եմ Բռնցքամարտի ֆեդերացիան, կամա թե ակամ հսկայական ծախսեր են առաջանում՝ բռնցքամարտիկներին ճիշտ ճանապարհին դնելու համար»,-  ասել է նա ու ժխտել օվկիանոսից այն կողմ դղյակներ ունենալու փաստը. «Փաստաթղթեր կարող եմ տալ բազմաթիվ, որ 38 Արթուր Գեւորգյան անունով տուն կա ԱՄՆ-ում։ Եթե իմն են, ես ձեզ հյուր եմ հրավիրում։ Միգուցե հուշեք այդ մարդկանց գնան այդ հասցեով, միգուցե Գեւորգյան Արթուրը տանը լինի»,- ասել է նա։ Հուսանք, որ Արթուր Գեւորգյանի <<լացը>> կարեկցանք կառաջացնի խիղճ ունեցողների մոտ ու մարդիկ կլծվեն պատգամավորի համար հանգանակություններ անելու մարդասիրական գործին, մարդ,  ով հայկական սպորտի համար իր ընտանիքի բերանից հացը կտրել ու ներդրել է բռնցքամարտի զարգացման նվիրյալ գործին ու չի օգտագործում իր ազդեցիկ կապերը ու իր ավտոլվացման կետերում չեն սպասարկվում պաշտոնյանների մեքենաները,առավել եւս այդ ծառայությունների դիմաց շուկայականից բարձր գումարներ չեն գանձվում, կնախաձեռնեն համահայկական դրամահավաք:
Մանավանդ որ երիտասարդն այս Հանրապետական անթույլատրելի է համարում հարուստ մարդկանց դեմ պայքարը ու հորդորում լրագրողական համայնքին քարոզել լավի, հարստության ու բարեկեցության օգտին. <<Դուք եք ստեղծում հասարակության մեջ մի կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը, հարուստը դիտվում է վատ: Լրագրողներն են հիմնականում ստեղծում նման մթնոլորտ, և թացը չորից սկսում է չտարբերվել: Ես համաձայն եմ, որ երկրում կան մի շարք պաշտոնյաներ, որ հարստացել են ոչ ճիշտ ճանապարհով, դրանով թող զբաղվեն պատկան մարմինները: Բայց նորմալ է, երբ հասարակության մեջ լինեն հաջողակներ, հարուստ մարդիկ, և պետք չէ չարությամբ լցվել նրանց նկատմամբ» փորձել է օրիգինալ գտնվել մեր նորաթուխ պաշտոնյան՝ անհաղորդ մնալով հայտնի ասույթին, որ անբարո է աղքատ երկրում հարուստ լինելը:
Նա, այնուամենայնիվ, օրիգինալ է գտնվել ու այս անգամ բավարարվել է լրագրողներին մերկապարանոց մեղադրանքներ վերագրելով ու նրանց <<սատկեցնելու>> անհրաժեշտություն չէր տեսել, ինչպես ամիսներ առաջ <<Հրապարակ>> օրաթերթի հետ զրույցում, երբ վերլուծելով ՊՊԾ գնդի հետ կապված միջադեպը լրագրողների մասին կարծիք էր հայտնել, թե նորմալ երկրում տվյալ իրավիճակում լրագրողներին կսատկեցնեին…
Անկախ ամեն ինչից Արթուր Գեւորգյանը այն եզակի ՀՀԿ-ականներից է, եթե ոչ միակը, որը առավել քան անկեղծ է հանրության առջեւ:Նա պատգամավոր է  ընտրվել մեծամասնական ընտրակարգով եւ հույս ունի նույն կերպ ընտրվել նաեւ հաջորդ ընտրություններում։ Երբ նրան հիշեցրել են, որ նոր Սահմանադրությամբ մեծամասնական ընտրակարգ չկա, նա հակադարձել է. «Դուք ուսումնասիրեք այդ համակարգը եւ կհասկանաք, որ դա ավելի շատ մեծամասնական է, քան համամասնական։ Երբ քո անվան դիմաց են քվեարկում, դա ինչ է, եթե ոչ մեծամասնական ընտրակարգ»։
Այնինչ ՀՀԿ-ականները ԸՕ փոփոխությունների ընթացքում ամիսներ շարունակ կուրծք էին ծեծում ու հակադարձում ընդդիմադիրներին, որ ռեյտինգային քվեարկությունը մեծամասնական ընտրակարգը չէ:
Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am