Վիգեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հանդիպում է ունեցել

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով երեկ ուշ երեկոյան ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել որոշ մտավորականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է հազար դրամ հավաքելու ՊՆ նախաձեռնությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ հանդիպումը տեղի է ունեցել ժամը 22:00-ի սահմաններում, մասնակցել է ավելի քան քառասուն մտավորական: <Նրանց մեջ է եղել Զորի Բալայանը, Մերուժան- Տեր Գուլանյանը, Արմեն Էլբակյանը, Դավիթ Մուրադյանը, Ռուբեն Բաբայանը եւ այլոք>,- ասաց մեր աղբյուրը: Քննարկման ընթացքում նախ խոսել է Վիգեն Սարգսյանը, որի ժամանակ ներկայացրել է խնդիրը, ապա հաջորդել են մտավորականների ելույթները: Հանդիպման ընթացքում եղել են իրարամերժ կարծիքներ, որոնք ամփոփելով Վիգեն Սարգսյանն ասել է, թե ինքը պատրաստ է շատ լայն քննարկման: Սարգսյանը նշել է, որ առաջիկայում հանդիպում է ունենալու ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Կա նաեւ առաջարկ կազմակերել հանրային քննարկում: Արվեստագները ասել են, որ ողջունում են ՊՆ Վիգեն Սարգսյանի քայլը, բայց գտնում են, որ հանրային քննարկումները պետք է անցկացվեին մինչեւ նախագիծը Կառավարության հավանության արժանանալն ու ԱԺ-ում քննարկումներ կազմակերպելը: Հիշեցնենք, որ երկու օր է ԱԺ-ում քննարկվում է հազար դրամ գանձելու նախագիծը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am