Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բոմոնտի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանի պատին հայտնվել է ռասիստական գրառում։
Մխիթարյան վարժարանի պատին կատարված ռասիստական գրառման մասին սոցցանցերում հայտնել է նախկինում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Այքան Էրդեմիրը։
Նրա հաղորդմամբ՝ դպրոցի պատին հայտնվել է հետևյալ գրառումը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»։
Ընդգծվում է, որ վերջին 4 ամսում դա արդեն երրորդ դեպքն է, որ հայկական դպրոցները Ստամբուլում դառնում են ռասիստական գրառումների թիրախ։
Օգոստոսին նման գրառում հայտնվել էր Ուսքյուդարի (Սկյութարի) Սուրբ Խաչ Դպրևանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին՝ Ուսքյուդարի Քալֆայան հայկական դպրոցի պատին։
Ռասիստական այդ գրառումների հեղինակներն անպատիժ են մնացել։
ԺՀԿ-ական պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դպրոցների պատերին ռասիստական գրառումների հարցն ընդգրկել է խորհրդարանի օրակարգում և սեպտեմբերին տվյալ հարցով դիմել էր վարչապետ Բինալի Յըլդըրըմին, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից