Իշխանությունը անորոշության մեջ է պահում թաղային հեղինակություններին

Այսպիսով՝ Շիրակի եւ Սյունիքի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարները վերընտրվել են իրենց պաշտոնում։ Ըստ կարգի հերթական համագումարից առաջ պետք է կառույցներում նախ ընտրություններ անցկացվեն ու պարզ դառնա՝ փոխվում է ղեկավարը, թե ոչ։ Հատկանշականն, անշուշտ, Սուրիկ Խաչատրյանի վերընտրությունն էր, շաբաթներ առաջ, երբ նրան հեռացրել էին մարզպետի պաշտոնից այն պատճառաբանությամբ, թե իբր երկրում փոփոխությունների նոր ալիք են բարձրացնում, նպատակ կա ազատվել վարկաբեկված, քրեական տարրերից, ՀՀԿ-ն նույնպես ռեսթարտի կարիք ունի, Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 27-ին լրագրողներին ավետեց, որ ինքը վերադառնալու է ու հենց իր վրա է դրված ընտրություններն անցկացնելու սուրբ գործը։ Լիսկան չսխալվեց, ՀՀԿ-ն հերթական անգամ էլ ապավինեց նրա զորությանը ու մարզային կառույցի ղեկավար վերընտրեց հենց Խաչատրյանին։ Շիրակում էլ կշարունակի ՀՀԿ-ի կառույցը ղեկավարել Սահակ Մինասյանը, նա էլ վստահություն էր հայտնել, որ մարզի ՀՀԿ խորհրդի ղեկավարի ընտրություններին վերընտրվելու է: Սակայն մամուլում տեղեկություններ կային, որ ըստ շրջանառվող լուրերի, Սահակ Մինասյանից իշխանությունները դժգոհ են, դժգոհությունը պայմանավորված է Գյումրիի՝ համապետական ու ՏԻՄ ընտրություններին իր բերած ձայներով: Տեղեկություններ կային, թե նրան փոխարինելու է ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավոր, երկու տարի առաջ Գյումրի-2 շրջանային կառույցի ղեկավար ընտրված Սուքիաս Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում չէր թաքցրել, որ շրջանային կառույցները Սահակ Մինասյանի աշխատանքից դժգոհ են, «Ակտիվը դժգոհ է»,-ասել էր նա: Բայց ահա, Սերժ Սարգսյանը հերթական ընտրություններից, ու ընդ որում՝ կարեւորագույն ընտրություններից առաջ ռիսկի չի գնում ու որեւէ կուսակցականի չի նեղացնում։ Ավելին, մեր տեղեկություններով քրեական եւ օլիգարխիկ շրջանակներում մինչ այս պահը անորոշ է, թե ինչ դերակատարում են իրենք ստանձնելու 2017-ի ընտրություններին։ Բոլորին է հայտնի, որ ՀՀԿ-ի հույսը բոլոր ընտրություններին եղել են հենց այս շրջանակները, որոնք «թաղի խուժան» բնորոշումն են ստացել։ Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը նրանց էլ չի վանի իշխանությունից, նրանք այս ընտրություններին էլ կմատուցեն իրենց ծառայությունները, որից հետո նոր Սերժ Սարգսյանը որոշում կկայացնի՝ ազատվում է այդ շրջանակներից՝ ներկայացնելով հետընտրական ռեֆորմ, թե շարունակելու է հենվել նրանց վրա։ Մի բան հիմա պարզ է, որ ՀՀԿ-ը, հակառակ խոստումների, չունի վերափոխվելու ոչ մտադրություն, ոչ ռեսուրս, քանզի դա է պահանջում նաեւ նոր ընդունված Ընտրական օրենսգիրքը, որի ռեյտինգային քվեարկությունը եւ ձայներ հավաքելու փիլիսոփայությունը հիմնվելու է տվյալ տարածքի «հեղինակության» վրա։ Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am