«Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա». Նիկոլ Փաշինյան

«Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որովհետև սա  Հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։Պատգամավորը նշեց, որ ՀՀ քաղաքացիներից շատերն արդարացիորեն ասում են՝ թող իշխանությունները, ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին, որպեսզի մեր բյուջեն ի վիճակի լիներ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը զոհաբերած քաղաքացիներին շատ թե քիչ արժանապատիվ փոխհատուցում նշանակել: «Այո, ճիշտ են ասում այդ քաղաքացիները, և մենք նաև հիմա այս պատճառով պետք է վճարենք այդ 1000 դրամները, որովհետև որպես պետություն, որպես հասարակություն չենք կարողացել այնպիսի իշխանություն ձևավորել, որը կլինի էֆետիվ: Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա՝ արդյունավետ պետություն ու իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար: Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տականք է անվանում բոլոր նրանց, ովքեր մատնացույց են անում գեներալների, նախարարների, պատգամավորների, որոնք չգիտես որտեղից միլիարդների կարողություն են կուտակել»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝  այն զինվորի, որի միտքն ազատ է մտահոգությունից, թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, արդյոք երեխաները և ծնողները սոված կմնա՞ն, եթե իր հետ ինչ-որ բան պատահի, նման զինվորի մարտունակությունն ավելի բարձր է, նա ավելի է կենտրոնացած  իր մարտի, մարտական գործողության վրա, նրա գործողություններն ավելի պրոֆեսիոնալ են։ «Այն զինվորը, որի միտքն ազատ է մտահոգությունից, թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, եթե իրեն ինչ-որ բան պատահի, ավելի մարտունակ է: Այս դեպքում, նա ավելի կենտրոնացած է լինում մարտի վրա, եթե այս մտահոգությունները չի ունենում եւ մարտունակությունն ավելի բարձր է լինում: Տասնյակ տարիներ բանակում ծառայած սպան ունի ամենաչնչին սոցիալական կարիքները, էլ չեմ ասում բնակարանային կարիքների մասին, նախարարն ասում է՝ 20 տարի կպահանջվի այդ հարցը լուծելու համար, էլ չմոռանանք, որ տիկին Ռիտա Սարգսյանն էլ ասում ա՝ մարդա 100 դրամ տվեք, որ մանկական առողջության հարցերը լուծենք: Խոսում են ապրիլյան պատերազմի մասին, ասում են՝ ո՞նց եղավ, ժամանակն է ասել՝ Հայաստանի կառավարությունը վերջին 6-7 տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով՝ չի տվել փողն ուղղակի: Ասում են՝ մի բարձրաձայնեք, թուրքը կտեսնի, կուրախանա: Բայց մենք պետք է մեր բանակի խնդիրների մասին բարձրաձայնենք, որ դրանք լուծվեն»,-ասաց նա: Այնուհետև՝ դիմելով  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ասաց. «Պարոն նախարար, ես ձեզ էլ եմ ասել, նախորդ պաշտպանության նախարարին էլ եմ ասել, որ Հայոց բանակին, զինվորին մատակարարվող սապոգների 40 տոկոսը 20 րոպեում քրքրվում է։ Եթե ուզում ենք ծնողներին լավություն անել, եկեք այնպես անենք, որ  հայոց զինվորի ծնողն ազատվի վերնիսաժից սապոգ, ներքնաշոր, գուլպա, ատամի մածուկ և այլ բաներ առնելու պարտավորությունից։ Այդ պարագայում այդ 1000 դրամը իրենց համար մեծ դժվարություն չի լինի, որովհետև էսօր զինվոր պահելն ուսանող պահելուց դժվար է դարձել»։  

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am