Արամ Մանուկյանն առաջարկում է կրճատել ոստիկանների թիվը եւ գումարներ խնայել

ԱԺ նիստում շարունակվում է քննարկվել բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ամփոփիչ ելույթներով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ՝ ցույց տալով այն գումարների տեղը, որոնք կարելի է ուղղել բանակի խնդիրների լուծմանը: Պատգամավորն առաջարկում է չքննարկել հարցի բովանդակությունը, այն որ պետությունը բանակի խնդիրները պետք է լուծել, դա քննարկման ենթակա չէ: Առարկությունը միջոցների ընտրության մեջ է: Ըստ Մանուկյանի՝ պարտադրանքով հնարավոր չէ լավ բանի հասնել, և որ նման հարցերը պետք է կամավոր դրվեն: Արամ Մանուկյանի խոսքով տասն անգամ ավելի շատ հնարավոր է գումար հավաքել, քան նախատեսում է հիմնադրամը, և պատգամավորը սկսեց ցույց տալ այդ գումարների տեղը: Տարեկան Հայաստանից դուրս է գալիս 1,5 միլիարդ դոլար ապօրինի կանխիկ փող: «Հարգելի ԱԱԾ, հարգելի կառավարություն, իմ ասածը պետք է ստուգվի թե չէ, մեկը պետք է հերքի՞ այս հայտարարությունը, կամ հաստատի: Մեր աղքատ ու սոված երկրում կա 5 միլիարդատեր, 60 միլիոնատեր: Նման աղքատ երկրում կարճ ժամանակում օրինական միջոցներվ չեն հարստանում: Մեր երկրում նվազագույնը 40 տոկոս ստվեր կա, որը ստվերից հանելու դեպքում 1 միլիարդ դոլար կբերեիք բյուջե: Էս երկրում դատախազությունը պետք է գործի՞ թե չէ: Սեյրանին եմ խոսքս ուղղում: Սեյրան ջան, դու գեներալ մարդ, կռված մարդ, կուլտուրական մարդ: Ես ու Լյովը կարող ա չիմանանք բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս ովքեր են բանակից գողացողները: Եթե գիտես, Աստված պետք է պատժի՞ էդ գողացողներին: Տերտերը կարող է այդպես ասել, բախտ բացողը ասել, բայց էսպես երկիր չեն կառուցում»,- ասաց Արամ Մանուկյանը հավելելով, որ մեր փոքր երկրին շատ մեծ քանակի գեներալ է բաժին հասնում: Պատգամավորn առաջարկեց կրճատել ոստիկանության թիվը և խնայել գումար բյուջեում, քանի որ մեր փոքր երկրում նման քանակի ոստիկանությունը արդարացված չէ: «Դու քո միլիոնը պահում ես, ուրիշի 1000 դրամն ես պահանջում, էստեղ է անբարոյականությունը, սա մուրացկանություն է: Փոքր մի բուռ ազգ ենք, հազար ու մի միջոց կա գումարները հետ բերելու, Գագիկ Խաչատրյանի կառուցած ուսումնական կենտրոնը պետականացրեք ու տվեք զինվորին: Մարդու արժանապատվությունը հարգեք, ոչ թե պարտադրեք նրան: Մարդը ուղարկել է իր երեխային բանակ, աշխատում է ու հարկեր է տալիս, գնա տասնապատիկ շատ անգամ ավել լուծի զինվորի հարցը»,- եզրափակեց Արամ Մանուկյանը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am