«Աթեշյանն անհրաժեշտ բացատրությունները տվել է, Գարեգին Բ-ն կհանդիպի նրան». Տեր Վահրամ

Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը զրուցել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ – Տեր Վահրամ, ո՞րն է Աթեշյանի Հայաստան այցի նպատակը, ի՞նչ միջոցառման է մասնակցելու: – Միջոցառման որեւէ հարց չկա, նման այցեր տեղի են ունենում հաճախակի: Հատկապես, նվիրապետական աթոռներում եւ Սփյուռքի թեմերում ծառայող եկեղեցականները հաճախ են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին այցելում: Այդպիսին պետք է դիտարկել նաեւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը: Վստահ եմ, որ այս օրերին հանդիպում տեղի կունենա նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: – Նրա շուրջ բարձրացած աղմուկից հետո սա Հայաստան առաջին այցն է: Ինչպես հայտնի է՝ Աթեշյանը չեկավ մասնակցելու նույնիսկ հոգեւոր խորհրդի նիստին: Դրանով է պայմանավորված նրա այցի նկատմամբ հետաքրքրությունը: – Անձը շարունակում է ծառայություն իրականացնել: Նա անհրաժեշտ բոլոր բացատրությունները տվել է իր կատարած քայլերի առնչությամբ եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ, բնականաբար, պիտի շարունակի իր հարաբերությունները: Այս իմաստով մարդը եկել է Սուրբ Էջմիածին իր պարտականությունները կատարելու: – Տեր Վահրամ, Աթեշյանը վերջերս նամակով դիմել էր Թուրքիայի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրություն իրականացնել՝ հաշվի առնելով, որ գործող պատրիարքն արդեն 8 տարի է անգործունակ է: Նամակին արձագանք եղե՞լ է: – Ես այդ մասին դեռ տեղեկություններ չունեմ: Վստահ եմ՝ նա այս օրերին եւս որոշակի պարզաբանումներ կտա: Սակայն հայտնի է, որ գործընթացը դեռ նոր է սկսվում եւ չեմ կարծում այսքան վաղ արձագանք լինի: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am