Այն ժողովուրդը, որն իր զինվորի համար 1000 դրամ չի տալիս, պատրաստ է սեփական երկիրը տալու ուրիշի զինվորին. Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյան (ՀՀԿ խմբակցության անդամ) – Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ անկախ իշխանության հանդեպ հանրության դժգոհությունից, բոլորը մեկ մարդու պես կանգնեցին բանակի կողքին, իսկ այսօր «1000 դրամ» անունը ստացած նախագծի դեմ են խոսում, որովհետև վստահ չեն, որ այդ գումարները նպատակին կծառայեն։ Ինչո՞ւ է իշխանությունը խնդիրը տեղափոխում հոգեբանական հարթություն և դավաճաններ փնտրում։ – Չխորանալով նախագծի մանրամասների մեջ, կասեմ միայն հետևյալը, այն ժողովուրդը, որն իր հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորի համար 1000 դրամ չի տալիս, պատրաստ է սեփական երկիրը տալու ուրիշի զինվորին։ Ինձ համար անհասկանալի է նաև հետևյալը, այն հասարակությունը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ պատրաստ էր իր կյանքի գնով սահմանում կռվելու և հայրենիքը պաշտպանելու, այսօր հաշմանդամ զինվորին 1000 դրամ վճարելու համար վրդովված է, նեղացած։ – Հասարակությունն ամենևին էլ չի զլանում այդ գումարը փոխանցել, խնդիրը մի տեղափոխեք այդ հարթություն։ Մարդկանց զայրույթը պայմանավորված է այն բանով, որ բանակի հաշվին հարստություն են կուտակել որոշ անձինք, գեներալներ, ու փոխանակ նրանց պարտադրեք փոխհատուցել այդ գումարները, շարքային քաղաքացիների վրա լրացուցիչ հարկատեսակ եք ավելացնում։ – Ես ունեմ շատ երկրների օրինակներ, որտեղ հստակ նշված է, թե իրենց զինվորին ինչպես են վերաբերվում։ Իսկ Ձեր նշած դիտարկումները պետք է նայել երկրում առկա խնդիրների համատեքստում և, ըստ այդմ, լուծումներ գտնել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am