Վարուժան Հոկտանյան. Կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացվել, Հայաստանում էլ չի վերանա

Հատված «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հարցազրույցից: – Պարոն Հոկտանյան, այն ուղին, որն ընտրվել է մեր երկրում կոռուպցիան վերացնելու համար, ճի՞շտ է։ – Իսկ ի՞նչ ուղի է ընտրվել։ – Չգիտեմ։ – Ես էլ չգիտեմ։ – Համենայն դեպս ասվում է, որ ուզում են վերացնել կոռուպցիան։ – Կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացվել, Հայաստանում էլ չի վերանա։ Այն պետք է գոնե նվազի։ Իսկ եթե փորձեն ամբողջությամբ վերացնելու համար դաժան պայքար մղել, ապա կարող է բերել հակառակ արդյունքի։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հարկավոր է դանդաղ գործողություններով կոռուպցիան նվազեցնել։ Օրինակ, տեսեք, Վրաստանում կտրուկ քայլերի դիմեցին, մի քանի տարի լավ էր, բայց հիմա կրկին խնդիրներ են առաջանում։ Պատճառն այն է նաև, որ եթե կոռուպցիան ուզում ես արագորեն վերացնել, ապա հասարակությանը պետք է առաջարկես այլընտրանքային տնտեսական կամ քաղաքական մոդել։ – Այսինքն՝ վարչական միջոցներով հնարավոր չէ՞ պայքարել կոռուպցիայի դեմ։ – Իհարկե ոչ։ Միայն վարչականով՝ ոչ։ Միայն պատժելով՝ ոչ։ Միայն կանխարգելելով առանց պատժելու՝ ոչ։ Առանց հանրային աջակցության, երբ ունես անտարբեր և կոռուպցիան հանդուրժող հասարակություն, կրկին ոչինչ անել չես կարող։ Պարզապես պետության խնդիրն է որոշել, թե ինչից սկսել։ Քանզի շարունակել նույն կերպ ապրել ու աշխատել՝ սպասելով, որ բնակչությունը մի օր կակտիվանա, չի կարելի։ Բնակչությունը կարող է բոլորովին այլ հարցի հետ կապված ակտիվանալ։ Ինչպես, ասենք, ապրիլյան պատերազմից հետո եղավ։ Բայց եթե նման այլ հարցեր չկան՝ աշխարհաքաղաքական կամ տնտեսական ծանրագույն վիճակ և այլն, ապա հատուկ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանում հավանական չեմ համարում ժողովրդական մոբիլիզացիան։ Նախ և առաջ հարկավոր է փոխել տնտեսական մոդելը։ Ներկա մոդելով քիչ հավանական է, որ մենք կարողանանք կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ քայլեր անել։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am