Գերենալները Բիլ Գեյթսը չեն, ոչ էլ ՏՏ ոլորտում հայտնագործություններ են արել եւ միլիոններ դիզել

ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծ: Հարակից զեկուցող ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, թե օրինագծի նկատմամբ կա հասարակության տոտալ անվստահությունը, հավելելով, որ դա պատահական չէ, որ պետք է նախ պատասխանատվության կանչել ՊՆ հարստացած պաշտոնյաներին, ովքեր թալանով են զբաղվել, հսկայական ունեցվածք կուտակել: Զոհրաբյանի խոսքով՝ ԼՂՀ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը մեկ անգամ չէ, որ հայտարարում է այս կամ այն պաշտոնյանի կոռումպացված լինելու մասին, ինչու՞ չի ուսումնասիրվում: Կորյուն Նահապետյանը համաձայնեց, որ այս օրինագծի կյանքի կոչելու գործում վստահության գործոնը ամենակարևորն է: Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ եթե ինչ ինչ անձանց կողմից եղել են բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսում, ապա պետք է խոսել կոնկրետ փաստերով ու դեպքերով: «Եթե կոնկրետ փաստ ու ապացույցներ գիտեք ՊՆ –ում չարաշահման դեպքերի մասով, ուրեմն հանդես եկեք համապատասխան հայտարարությամբ: Մենք չենք կարող ապօրինի խոսել պատասխանատվության մասին չունենալով ապացույցներ մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց Կորյուն Նահապետյանը կարծիք հայտնելով որ նման հայտարարություններ անելը գուցե քաղաքական առումով հարմար է: Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, նշելով, թե բացարձակ հարմար չէ շոշափել բանակի ու ապօրինի հարստացած պաշտոնյաների թեման քաղաքական առումով: «Ձեզ հարց եմ տալիս, ինչու՞ պաշտոնանկ արվեցին պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնատար անձինք, լավ աշխատելու համա՞ր: Բացատրեք, ինչպես է որ պաշտպանութան ոլորտի տարբեր պաշտոնյաներ,գեներալներ ապրում են ցոփ ու շվայտ կյանքով: Իմ իմանալով նրանք Բիլ Գեյթսը չեն, ոչ էլ ՏՏ ոլորտում հայտնագործություններ են արել: Որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական եկամուտները»,- հարցրեց պատգամավորը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am