Սասնա Ծուռ Գագիկ Եղիազարյանի նամակը

Սասնա ծռեր խմբավորման ֆեյսբուքյան էջում հրապարակվել է խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանի նամակը, որը ներկայացնում ենք ստորև: «Ողջույն բոլոր ընկերներիս, բարեկամներիս, իմ սիրելի Հայ Ժողովրդին։ Փոքրիկ անդրադարձ կատարեմ մեր՝ «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին,այսինքն՝ զինված ապստամբությանը, կամ, ինչպես «պաշտոնական» մարմինները որակեցին,ՊՊԾ գնդի գրավմանը։ Առաջին հերթին կխոսեմ բուն գործողության իմաստից․ դա զինված ապստամբություն էր՝ բառի իսկական իմաստով, այսինքն՝ այն, որ մեր հայրենիքում ամեն օր մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենթարկվում ենք հազարավոր ապօրինությունների, ամեն քայլափոխի մեր իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են, որ ՀՀ քաղաքացին զրկված է իր ճակատագրի, ապագայի նկատմամբ վստահությունից, հույսից, որ որևէ մասնակցությւոն չի ունենում պետության կառավարման և մնացած գործընթացներին, ո՛չ նորություն ասած կլինեմ,ո ՛չ էլ դա փոքրամասնության կարծիքն է․․․ Հայը ցեղասպանության է ենթարկվում իր սեփական հայրենիքում՝ բառի ամենաիսկական իմաստով․․․ Մի խումբ անձանց կողմից երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդը չի կարող բնականոն զարգացում ապրել, հետագա գոյությունը շարունակել, հոգալ առօրյա հոգսերը․․․Իրավապահ մարմինները որպես այդպիսիք չեն գործում, դատարանները արդարադատության կրողները չեն և այլն․․․․ Հայ ժողովուրդը բազում անգամներ դուրս է եկել փողոց՝ խաղաղ ցույցի՝ այդ անձանցից պահանջելով հեռանալ, զիջել տեղը արժանավորներին, իսկ այդ մարդիկ դիմել են բռնության, ուժի, ծեծ ու ջարդի, հալածանքների, սպանությունների․․․ Այս պարագայում ամբողջ ժողովուրդը արդարացիորեն դադարել է հավատալ խաղաղ միջոցներին, դադարել է հույսը դնել կուսակցությունների վրա, և այս ամենի հիմնավորման կարիքն այսօր չկա։ Այն մարդիկ, ովքեր դատապարտում են զինված ապստամբությունը, կա՛մ հենց այդ քրեաօլիգարխիկ իշխանությունների շահերն են սպասարկում (չեմ ցանկանում անուն առ անուն թվարկել, քանի որ երկար ժամանակ կպանջվի), ստոր դավաճաններ են, կա՛մ պարզապես այնքան են կտրված իրականությունից, այնքան են նրանց զգայարանները բթացել, որ, կարելի է ասել, տառապում են մտավոր թուլությամբ։ Այո՛, ես չեմ վախենում իմ «խիստ» բնորոշումներից ու գնահատականներց, որովհետև ինչպես նախորդ դարասկզբին, կշեռքի նժարին դրված էր իմ ժողովրդի՝ Հայ ժողովրդի լինելիության հարցը՝ այն տարբերությամբ, որ ժամանակակից աշխարհում, երբ իրադարձությունները զարգանում են խելակորույս արագությամբ, և՛ հապաղումն է կործանարար, և՛ փոքր մասշտաբի դիմադրությունները։ Անհրաժե՛շտ է, հրատա՛պ է, որ դուրս գանք պայքարի և, եթե կրկին բռնությունների դիմեն, ոչ թե հիասթափված գնանք տուն, այլ գնաք ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ, հարևան-բարեկամների հետևից և վերադառնաք ՊԱՏՐԱՍՏՎԱԾ՝ մի քանի անգամ ավելի մեծ թվով և համապատասխան միջոցներով (միջոցների ընտրության մեջ յուրաքանչյուրն ինքն է ՊԱՐՏԱՎՈՐ և ԻՐԱՎԱՍՈՒ ընտրություն կատարել)։ Ուզում եմ միայն հիշեցնել, որ նախորդ դարասկզբին այն վայրերում, որտեղ ժողովուրդը հլու չհամակերպվեց, այլ ինքնակազմակերպվեց և ըմբոստացավ, ապա որոշ չափով փրկվեց։ Վստահաբար կարող ենք ասել, եթե երևույթը համազգային բնույթ կրեր, ապա արդյունքը առնվազն շատ ավելի լավը կլիներ։ Այսօրը այն ժամանակներից տարբերվում է նաև նրանով, որ թշնամին նաև ներքին է և ավելի վտանգավոր, բայց շատ ավելի թույլ, իսկ մենք ինքնակազմակերպվելու և համախմբվելու դեպքում՝ շատ ավելի ուժեղ։ Հայ ժողովուրդն ապացուցեց իր կամքը, վճռականությունը, միասնականությունը և անվեհերությունը Արցախյան ազատամարտի օրերին։ Այսօր ժամանակն է այդ ամենը ցուցաբերել Հայաստանում, ժամանակն է , որ Հայաստանը ազատագրենք ներքին աղբից ու տականքից, և երկիրը վերադառնա իր իսկական տիրոջը՝ համայն հայ ժողովրդին․․․Այս գործընթացին իր անմիջական մասնակցությունը պիտի բերի ո՛չ միայն յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, այլ ամբողջ հայությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում՝ արևելքից մինչև արևմուտք։ Դա ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է։ Պարտք՝ մեր նախնիների, մեր զոհված և նահատակված հայորդիների առջև, պարտք ինքներս մեր առջև,մ եր գալիք սերունդների առջև․․․ Մեր պապերն ու հայրերը, մեր ընկերներն ու եղբայրները, ովքեր իրենց կյանքն ու ապագան զոհաբերեցին, մեզ ավանդեցին արարել և բարգավաճել Հայոց Տունը, և ոչ թե մեր հայրենիքում և նրա սահմաններց դուրս գլուխ խոնարհել, ձեռք մեկնել մուրալու և ո՛չ՝ օգնելու․․․ Գաղտնիք բացահայտաց չեմ լինի՝ ասելով, որ այն անձը կամ անձինք, ովքեր հայտարարեցին, որ իրենք թույլ չեն տա «իրենց» երկիրը Սիրիա կամ Լիբանան կամ էլ Ուկրաինա դարձնել,հենց այդ անձինք են մեր երկրին վերաբերվում որպես Ռուանդայի կամ Զանզիբարի,իսկ մեզ՝քաղաքացիներիս,որպես ստրուկների,որպես խղճուկ գոյություն քարշ տվողների․․․ Ես նաև համարձակություն կունենամ հայտարարելու, որ այս հանցավոր իշխանություններից ազատվելը, համակարգային փոփոխություններ իրականացնելը, օրինավոր և օրինակելի երկիր կառուցելն ազգային, նույնիսկ՝ համազգային արժանապատվության և ինքնասիրության հարց է։ Յուրաքանչյուր ոք՝ անկախ իր սոցիալ-քաղաքական դրությունից, իր աշխարհայացքից և նախասիրություններից, եթե հոգով իրեն ՀԱՅ է համարում, եթե իրեն համարում է մեր ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ կրողը, պիտի ամաչի մեր պետության և պետականության խղճուկ դրությունից, պիտի նրա սիրտը ցավի յուրաքանչյուր իր ազգակցի տառապանքների և թշվառության համար, պետք է այս օրհասական և վճռորոշ ժամանակահատվաշում իր մեջ ուժ և կամք գտնի իր անձնականն ու նյութականը մի կողմ դնելու, համազգային գաղափարախոսությամբ համախմբվելու․․․ և արդյուքը երկար չի սպասեցնի․․․ ԱՐԴ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՅ և ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՄԱՉԵԼ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՏՔԻ՛, ԴԵՊԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆ․․․․․ Ընդմիշտ ձեր «Սասնա Ծուռ» ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ»  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am