Մա՛մ, 15 րոպեից կգամ. մանրամասներ Չարբախում տեղի ունեցած աղմկոտ սպանության դեպքից. Armtimes.com

Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում երկակի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը և 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաև Մուշեղ Մուշեղյանը: Դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահը գտնվում է Շիրակի 13 (Չարբախ) փողոցի ճամփեզրին, որի անմիջապես կողքը բնակելի շենք է. հենց այդ շենքի նկուղային հատվածում դեպքի գեղեցկության սրահ տանող դուռ կա, որը մեր այցելության պահին կնքված էր: Նկատեցինք, որ «Լիա» գեղեցկության սրահը փողոցի կողմից տեսանկարահանվում էր, սակայն մեր տեղեկություններով, հանցագործություն կատարած անձինք տեսախցիկների հիշողության կրիչները իրենց հետ տարել են: Հենց այս կրիչները կօգնեին իրավապահներին գտնել հանցագործներին, քանի որ այն տեսանկարահանում էր թե’ գեղեկեցկության և թե’ շենքի մուտքը: Armtimes.com-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ ասաց, որ դեպքից հետո տեսել է վիրավոր տղաներից երկուսին, որոնք դուրս են եկել հենց շենքի նկուղային հատվածից: Բնակչի պատմելով՝ վիրավորները մեքենա են կանգնեցրել և գնացել: «Նրանք այլայլված էին, բայց չտեսա հրազենային վիրավորում ունիեն, թե չէ, քանի որ մութ էր, իրենք ինձ գրեթե մեջքով էին»,- պատմեց նա: Դեպքի այլ հանգամանքներից նա տեղյակ չէր, կրակոցների ձայներ չի լսել, այդ օրերին ոչ մի տարօրինակ բան չի նկատել: Շենքի մյուս բնակիչները խուսափում էին պատասխանել հարցերին, նրանց մի մասն ասում էր, թե նոր են տեղափոխվել, ոչնչից տեղյակ չեն, մյուսներն էլ ասում էին, թե եվրոպատուհաններ են, հետևաբար կրակոցներ չեն լսել: Մեզ հաջողվեց պարզել, որ «Լիա» գեղեցկության սրահը պատկանում է Չարբախցի քրեական հեղինակություն ոմն Գեղամին (Թոփալ Գեղամ մականվամբ): Նա բնակվում է նշված շենքի երկրորդ մուտքում: Մեր այցելության պահին, սակայն, վերջինս տանը չէր, ավելին մեր տեղեկություններով, իրավապահները նրան փնտրում են: Նույն այդ տեղեկություններով երեք տուժածներն էլ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Գեղամի հետ: «Գեղամը ստեղ չի, մենք հրաժարվում ենք խոսել, իր հետ ընդհանրապես չեք կարող խոսել»,- ագրեսիվ կերպով պատասխանեցին նրա հարազատները և փակեցին բնակարանի դուռը: 25-ամյա Գևորգ Ավետիսյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, բնակվում է դեպքի վայրից քիչ հեռու՝ Շիրակի փողոց 15 հասցեում: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ընտանիքի երրորդ զավակն էր. նա երկու օր առաջ էր նշել ծննդյան տարեդարձը: Սպանված Գևորգի մայրը՝ տիկին Նելլին, մեր զրույցում պատմեց, որ դեպքի օրը տանն էր. «Դուրս եկավ ասեց՝ մամ 15 րոպեից կգամ: Մյուս տուժողներին չեմ ճանաչում…»:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 138 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am