«Գուցե պատերա՞զմ է սպասվում, և այս օրինագիծը շտապ բերվում է». Խաչատուր Քոքոբելյան

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, դիմելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե որքանո՞վ է արդարացի այն մոտեցումը, որ ինքն ու նախարարը վճարելու են այնքան, որքան իրենց օգնականները կամ 70.000 դրամ աշխատավարձ ստացողը: Պատգամավորը նշեց, որ թեև այդ կարծիքը չի կիսում, բայց հասարակության մեջ մտահոգություններ կան, կարծիք կա, որ այս նախագծի ընդունման հապճեպությունը նշանակում է, որ պատերազմ է սպասվում և իշխանությունն այլ ռեսուրսներ չունի: «Որպես պաշտպանության նախարար այն կարծիքին եմ, որ այս երկրում 2 պաշտոնյա կա, որոնք ամեն օր պետք է մտածեն պատերազմի մասին՝ հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը: Այս քաղաքականությունը չենք բերում, որ մտածենք, թե վաղը պատերազմ է սկսելու: Ընդունում ենք այս օրենքի նախագիծը, որովհետև յուրաքանչյուր օր մեր զավակները, կրտսեր եղբայրները մարտական ծառայություն են իրականացնում, և հակառակորդը խախտելով հրադադարի պայմանները, պարբերաբար իրավիճակ է ստեղծում, երբ ունենք վիրավորներ ու զոհվածներ»: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինքն ու օգնականը միևնույն չափով են գումար փոխանցելու, նախարարը նշեց, որ սոցիալական անարդարության խնդիր չկա. «Դրանից շատ ավելի մեծ հարկեր եմ վճարում ամբողջ զամբյուղով, իսկ սա մեկ պարտադիր վճար է, այնպես որ սոցիալական անարդարության խնդիր չկա, հատկապես որ ես ու իմ շատ գործընկերներ պլանավորում ենք շատ ավելին վճարել»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց, թե ինչո՞ւ պետությունն իր պարտավորությունը բյուջեով չի անում, որ դնում է քաղաքացիների վրա: Նախարարն արձագանքեց, որ բյուջեն նույնպես քաղաքացու հաշվին է գոյանում, պարզապես այս նախագիծը փոքր-ինչ այլ է, քան բյուջեի տրամաբանությունը, ու շեշտադրվում է կարևոր խնդիր: Նրա խոսքով` սպառազինությունների զարգացման ծրագիր կա, որը հսկայական ֆինանսական ծախսեր է ենթադրում:  Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց` գուցե պատերա՞զմ է սպասվում, և այս օրինագիծը շտապ բերվում է` հենց պատերազմի կանխավարկածից ելնելո՞վ: Նախարարը պատասխանեց, որ  օրինագիծը պատերազմի հետ կապ չունի, այլ` ռեալ իրականության հետ, երբ հակառակորդն ամեն օր սահմանին ստեղծում է իրավիճակներ, որոնց ժամանակ արձանագրվում են զոհեր ու վիրավորներ:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am