Գողերին բռնեք, ոչ թե գումար ուզեք

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթը, որի շրջանակներում նախատեսվում է, որ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ 2017թ հունվարի 1-ից 1000 դրամ է վճարելու հատուկ այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին, հարուցել է հանրության՝ շարքային քաղաքացինրի զայրույթը:Ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով Հայաստանի կենսամակարդակի, տնտեսական վիճակի ու իր խոսքով՝ արհեստածին գնաճի պայմաններում 1000-ական դրամների գանձումը պարզապես անթույլատրելի է.<<Գնաճն արհեստածին է, որովհետեւ մոնոպոլիստական կապիտալիզմն աստիճանաբար լքում է Հայաստանի տարածքը, տա Աստված, որ ընդմիշտ հեռանան, դա միայն բարերար ազդեցություն է ունենալու քաղաքացիներիս վրա, նրանց բեռը կթեթեւանա: Թերեւս սա է այդ արհեստածին գնաճի պատճառը, որպեսզի ցույց տան, թե այդ քաղաքականությունը արդյունք չի տալիս, իսկ մենք համոզված ենք, որ կտա, նրանք այդքան դիմանալ չէին կարող եւ արհեստականորեն գներն են բարձրացնում, ինչեւէ>>, նկատեց Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով հանրությունը տեսնում է, թե ինչպես է թալանվում բանակը եւ թերահավատություն ունի, որ այդ գումարները նպատակային կօգտագործեն.<<Բավական է միայն տեսնել Արցախի պատգամավոր Վահրամ Բադասյանի բարձրացրած խնդիրները հասկանալու համար, թե ինչ է կատարվում բանակում, ովքեր եւ ինչպես են տենդերները շահում, ով պատասխանատու է, նա էլ շահում է: Նույնիսկ նշվում է, թե որ ընկերությունը քանի տոննա ցորեն է լափել եւ երբ է լափել>>: Եղիազարյանը վկայակոչեց համացանցում տարածված տեսանյութը՝ ուշադրություն հրավիրելով ՊԲ նախկին նախարար, ներկայումս ՀՀ ԶՈՒ շտաբի ղեկավար Մովսես Հակոբյանի խոսքին.<<Բացեք եւ տեսեք, մարդիկ գնացել ու բողոքում են, թե ինչու է պաշտպանության նախարարությունը գրպանեել իրենց փողերը, նայեք ու տեսեք թե ինչեր է ասում Մովսես Հակոբյանը: Մարդն ապրանքը տարել հանձնել է ըստ պայմանագրի, բայց գումարը չի ստացել: Մովսես Հակոբյանն ասում է՝ գնացեք-բողոքեք:Ասում է ֆինանսներն ավարտվել են, չենք կարող գումար տալ>>,- Եղիազարյանը նկատեց, որ Հակոբյանը անհարիր բառապաշարով է շփվում քաղաքացիների հետ.<<Միջին վիճակագրական, բանանային երկրում այս տեսանյութի հիման վրա քրեական գործ կհարուցվեր՝ տեսնելով, թե ինչպես է բանակի ծառայողը խոսում քաղաքացու հետ>>: Այս պարագայում, երբ Եղիազարյանի բնորոշմամբ բանակի որոշ պատասխանատուներ միլիոններ են <<լափում>>, ինչու պիտի շարքային քաղաքացին իր խեղճուկրակ աշխատավարձից 1000 դրամ փոխանցի.<<Բավական է մեկի ախորժակին գաք ու 10 հազարական դրամ էլ հավաքեք, այդ գումարը չի կազմի:Խնդիրը այդ գումարի մեջ չէ, կարելի է նույնիսկ հարյուր հազարական դրամներ պարտք անել ու տալ բանակին, բայց ոչ մովսեսներին ու նրա նմաններին հարստացնենք, հասարակությունը սրա դեմ է ընդվզում, ոչ թե բանակի: Գողի ձեռքը չենք բռնում, նրան առաջ ենք տանում: Պիկասոյի քաշած որդան կարմիր գծերով միլիոններ եք հավաքում, ինչի՞ մասին խոսքը>>: Նշենք, որ օրենքը նախատեսում են կիրառել հաջորդ տարվա սկզբին: 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու նորաստեղծ հիմնադրամին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններից օգտվողների վճարումներից յուրաքանչյուր ծառայության համար կտրամադրվի համապատասխան 500 եւ 200 դրամ: Զոհված սպաների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ եւ ամսական՝ 300 հազար դրամ: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), կրկին միանվագ, իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների՝ 250 հազար դրամ, շարքայինների՝ 100 հազար դրամ: 2-րդ խմբի հաշմանդամները կստանան 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: Անի Սահակյան  

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am