Էրիկը` «X Factor»-ում գյուղացի տղային ծաղրելու, հաղորդման ռեյթինգը բարձրացնելու և ժյուրիի աղմկահարույց պահվածքի մասին

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ ժյուրիի անդամների պահվածքը: Համացանցային օգտատերերից շատերին զայրացրել էր հատկապես այն հանգամանքը, որ Անդրեն, Գարիկ Պապոյանը, Էրիկն ու Շուշանիկ Արևշատյանը ծաղրում էին երիտասարդին, նրա գյուղացի լինելու հանգամանքը և այդ ամենն անում էին հաղորդման ռեյթինգը բարձրացնելու համար: Asekose.am-ը կապ հաստատեց Էրիկի հետ` այս ամենի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու նպատակով: «Ես կարող եմ խոսել միայն իմ անունից, քանի որ ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն ունի իր խոսքը: Ես ցանկացած մասնակցի, անկախ նրանից, թե ինչ ժանրում է նա ելույթ ունենում, վերաբերվում եմ միանշանակ հարգանքով: «X Factor» նախագիծը մարդիկ մի փոքր այլ կերպ են ընկալում. բացի երգի մրցույթից, այն նաև շոու է, եթերի ժամանցային հաղորդում, դրան պետք է թեթև վերաբերվել: Առհասարակ, ոչ մի մասնակցի ժյուրիի անդամներից և ոչ մեկը չի ծաղրում: Միգուցե, ընթացքում լինում են հումորներ, սակայն դա էլ մեր առօրյան է ուրախ դարձնում: Մասնակիցներ կան, ովքեր իրենք իրենց ասածի վրա են սկսում ծիաղել: Եթերից մարդիկ շատ այլ կերպ են ընկալում այդ ամենը, նմանեցնում են ծաղրանքի, որը բացարձակապես չկա: Ցավում եմ, որ մարդիկ այդպես են մտածում: Ես շատ կուզեի, որ նա անցներ, չնայած որ շատ բաներով հետ էր մյուս մասնակիցներից, ովքեր կրթված են, զարգացած, հարցերին նորմալ պատասխանում են և տարրական էմոցիաներ ունեն, կյանք կա նրանց մեջ: Բայց դա չի նշանակում, որ 21-րդ դարում կարելի է լինել աշխարհից կտրված, մեր ցանկությունն այն է, որ մարդիկ մի փոքր ակտիվ լինեն: Կապ չունի, թե որտեղից ես եկել, կարելի է այնպես անել, որ տարրական հարցերին կարողանաս պատասխանել: Դրանով արդեն «X Factor» չպետք է զբաղվի, դրանով պետք է սկսեն զբաղվել դեռ դպրոցից, լինում են մասնակիցներ, ովքեր չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ ակնկալիք ունեն այս նախագծից: Երբեմն գալիս են մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց լիարժեք ներկայացնել, ու տպավորություն է ստեղծվում, որ որևէ մեկը ծաղրում է նրան: Այստեղ խնդիրն արդեն կապված է ինտելեկտի հետ: Այն ասեկոսեները, որ եթե գյուղից է մասնակիցը, այլ կերպ ենք վերաբերվում, սխալ է, հակառակը` մենք գյուղից եկածներին ավելի ենք սատարում, փորձում ենք անցկացնել: Քանի որ նախագիծը կարճաժամկետ է, պետք է աշխատես նրանց հետ, ով ավելի արագ է ընկալում քո ասածն ու անում է այն, ինչ պահանջում ես նրանից: Չեմ կարծում, որ ոչ-ի մեջ ինչ-որ վատ բան կա, քանի որ, հավատացեք, որ շատ ավելի տաղանդավոր մարդկանց են ոչ ասում»: Մանրամասները՝ asekose.am-ում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am