Վիգեն Սարգսյանի «երջանկությունը»

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց, թե որն է տարբերությունը հիմնադրամի ու ներդրումային ֆոնդի միջև: «Ասում եք սա նպաստ չէ, ապահովագրություն է, ուրեմն ցույց տվեք ապահովագրական ռիկսը: Եթե ռիկս չկա, ի՞նչ կարիք կա հիմնադրամ ստեղծելու, ԿԲ-ին ներգրավելու, ապարատ ստեղծելու, իսկ եթե փողն ազատ է՝ ինչ իմաստ ունի այն արտասահմանում արժեթղթերի մեջ ներդնելու: Նշեք հարկի ու պարտադիր վճարի տարբերությունը: Զինվորը ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում, ինչո՞ւ չենք մտահոգվում կենդանի զինվորների մասին, ողջերի մասին, դա էլ է կարևոր»,-հարցրեց Բագրատյանը: Վիգեն Սարգսյանն ի պատասխան ասաց, թե ժամկետային զինծառայողի համար ունեն նվազագույն վճար որը փոխհատուցում է պարենային ու տրանսպորտային խնդիրները: Նախարարի խոսքով, դա իհարկե փոքր գումար է, քան այն, ինչը կցանկանար ինքը որպես նախարար: Սակայն եթե պատգամավորը կարող է որոնել ժամկետային զինծառայողին միջին աշխատավարձ տալու աղբյուրները, ապա Վիգեն Սարգսյանը միայն երջանիկ կլիներ: Ինչ վերաբերում է հիմնադրամի ու ներդրումային ֆոնդի միջև տարբերությանը, Վիգեն Սարգսյանի խոսքով ներդրումային ֆոնդն ունի այլ խնդիրներ, հիմնարդամը՝ այլ, դա չի նշանակում, որ հիմնադրամը չի կարող արժեթղթերի մեջ ներդրումներ չունենալ: 1000 դրամը նպաստ չէ, որովհետև ըստ նախարարի, նպաստը ենթադրում է սոցիալական բաղադրիչ, մինչդեռ վճարում են այն զինծառայողի համար, ով գնացել է առաջնագիծ ու զոհվել է թշնամու գնդակից: Հրանտ Բագրատյանը առաջարկեց անգամ վաճառելով Դիլիջանում գտնվող 44 միլիոն դոլարանոց կենտրոնը վաճառել ու դնել ֆոնդում՝ առաջին երկու տարվա համար: Նախարարի խոսքով՝ ֆոնդում ամեն տարի կհավաքվի նվազագույնը 4,5 միլիարդ դրամ: «Շատ դիմումներ կան, որ մարդիկ պահանջում են իրենց աշխատավարձից ավելի շատ պահել, ինչը վստահություն է տալիս մեզ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց նախարարը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am