Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից. կասկածյալների մեջ է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլեի եղբայրը

Երեկ SHAMSHYAN.com-ը տեղեկություններ էր տարածել՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն էին տեղափոխվել Երևան քաղաքի Նորքի Այգիներ, տուն 193/2 հասցեի բնակիչ, 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք ախտորոշմամբ: Վերջինս աշխատում է Նորք –Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ: Որովայնի շրջանի վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 44 շենքի բնակիչ, Մուշեղ Մանվելի Մուշեղյանը, ով հիվանդանոցում մահացել էր: Մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել նաև Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե մականվամբ Սարգիս Հախանումյանի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ով դեպքի ժամանակ նույնպես այնտեղ է եղել: Քննչական բաժինը ունի նաև տեղեկություններ, որ այնտեղ է եղել նաև Չարբախում քրեական պատմություններով հայտնի Գեղամը, ով ավելի շատ հայտնի է Թոփալ Գեղամ մականվամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել էր հրազենային վնասվածքներ։ Հիվանդանոց էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պատոնակատար Սամվել Ասատրյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Չիչոյանն ու դատախազի տեղակալ Արմեն Գրիգորյանը։ Ոստիկանությունն ու քննիչները փորձում էին պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից էին նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am