Սիրիայի քրդերը Թուրքիայի Ռազմաօդային ուժերին մեղադրել են Հալեպից արեւմուտք (Դամասկոսից 360 կմ հեռավորությամբ) գտնվող Աֆրինի շրջանի իրենց սահմանպահ դիրքերին հրթիռային հարվածներ հասցնելու համար: Firat լրատվական գործակալությունը հայտնել է, որ օդային արշավի ընթացքում 5 մարդ զոհվել է եւ 50-ից ավելի մարդ վիրավորվել:
Գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի ինքնաթիռները գրոհել են Ազավիա բնակավայրի վրա, որտեղ է գտնվում ինքնապաշտպանության քրդական ուժերի հսկիչ անցակետը: Թռիչքին հաջորդել է ուժգին պայթյուն աշխարհազորայինների բազայի շրջանում:
Թուրքիան աջակցում է ընդդիմության զինված խմբավորումներին, որոնք հարձակվում են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական շրջանների վրա: Նրանք փորձում են փակել Աֆրինում քրդական ինքնավար մարզը Հալեպի հյուսիսում գտնվող Շեյխ-Մաքսուդ արվարձանին կապող մայրուղին, որտեղ տեղացի աշխարհազորայինները պաշտպանությունն իրականացնում են կառավարական զորքերի հետ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից