Գագիկ Խաչատրյանը կարող է գնել իր կառուցած ուսումնական կենտրոնը

Կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կառավարությանը խնդրել է Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ ենթակայությունից փոխանցել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Համաձայն կառավարության նիստի օրակարգում ներկայացված հիմնավորման՝ ներկայումս աննպատակահարմար է Պետական եկամուտների կոմիտեի կողմից Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործումը։ Հիմնավորման մեջ նաև ներկայացվել է, որ նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում այն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով: Այսինքն՝ ուսումնական կենտրոնը ժամանակավոր է հանձնվում պետական գույքի կառավարման վարչությանը։ Սակայն, նախագծում հստակ չի նշվում՝ հետագայում այն հանձնվելու է այլ պետական մարմնի՞, թե՞ հանվելու է աճուրդի։ Հիշեցնենք, որ այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ: Մամուլում  հատկապես լայն արձագանք էր ստացել ուսումնական կենտրոնի գերթանկարժեք կահավորումը՝  250 մլն դրամով գնված կահույքը, «լյուքս» դասի հյուրանոցներին վայել հանդերձավորված լոգասենյակները` 37 մլն դրամի օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով, 41 մլն դրամ արժողությամբ խոհանոցային սպասքը և այլն: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ մտադիր է  ֆոնդային բորսան աշխուժացնել:Այս համատեքստում վարչապետը  պետական գույքի կառավարման վարչության պետ Արաման Սահակյանին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկներ մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների մասնավորեցման վերաբերյալ՝ ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով: Արդյոք այս ցուցակում տեղ կգտնի նաև  Դիլիջանի ուսումնական կենտրոնը,  դժվար է ասել: Տեղեկություններ կան, որ կառավարությունը մտադիր է Դիլիջանի կենտրոնի վրա պետական բյուջեից  ծախսված գումարները ետ վերադարձնել: Հսկայական տարածքներ զբաղեղնող շինությունը, որը   կառուցվելուց հետո փաստացի չի շահագործվել, աճուրդի դրվելու պարագայում, հնարավոր է չվաճառվի  այն գնով, որը  կփոխհատուցի կատարված ծախսերը: Փաստացի կենտրոնի  կառուցման վրա ավելի քան 34 մլն դոլար է ծախսվել ՝ տարածքի գինը չհաշված: Եթե տարածքն էլ հաշվվի կադաստրային արժեքով, ապա կստացվի բավականին թանկարժեք գույք, որի գնորդը Հայաստանում այդպես էլ կարող է չհայտնվել: Հասկանալի պատճառներով նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կենտրոնի շինարարական ծախսերը ուռճացված է  ներկայացրել: Ուստի,  այժմ, եթե  աճուրդով ծախսված փողը ետ բերել հնրավոր չլինի, կարառավարությունը կարող է հանգիստ առաջարկել պարոն Խաչատրյանին գնել իր  իսկ կառուցած ուսումնական կենտրոնը՝ ծախսված գումարին համարժեք գնով: Դավիթ Մանուկյան  

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am