Ծանր լռություն

Մինչ Ռուսաստանի շարունակաբար հնչում են հայտարարություններ, իսկ ավելի ճիշտ հույս են հայտնում, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կմնա իր դիրքորոշումներում և կյանքի կկոչի այն հայտարարությունները, որոնք անում էր նախընտրական շրջանում, մասնավորապես Ռուսաստանի վերաբերյալ, ավելի հաճախակիացել են կանխատեսումները, որ ԱՄՆ հանրապետական նախագահը հազիվ թե շեշտակի փոխի Մոսկվայի հանդեպ քաղաքականությունը և մեղմացնի դիրքորոշումը: Ամերիկյան քաղաքականության փոփոխության անհնարինության հետ միասին առանձնապես Մոսկվայի ջերմության մասին էլ շատ չեն մեծ հույսերը... «Կրեմլում կարծում են, որ հնարավոր չի լինի փոխել Միացյալ Նահանգների հակառուսական քաղաքականությունը: Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները չգիտեն, թե ինչ կարելի է սպասել Թրամփից: Նա անկանխատեսելի է», - նման եզրահանգման է եկել Bloomberg-ը: «Ռուսները հիշում են, որ բոլորովին վերջերս Թրամփը կոչ էր արել խոցել ամերիկյան ռազմանավերին մոտեցած ռուսական օդանավերը: Պետք չէ սպասել, որ Պուտինն ու նրա թիմը միանգամից ոգևորված ընդունելու են Թրամփին: Գոնե սկզբնական շրջանում Մոսկվան սպասողական դիրքորոշում կորդեգրի՝ հասկանալու, թե ինչ քաղաքականություն է մտադիր վարել Միացյալ Նահանգների ընտրված նախագահը», - գրում է Bloomberg-ը: Ամերիկյան լրատվական գործակալությունը նկատում է, որ Թրամփն «այնքան անկանխատեսելի է, որ կարող են իսկապես լայն հնարավորություններ բացվել ռուս-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար»: Մյուս կողմից, ինչպես գրում է «Կարնեգի» հիմնադրամի մոսկովյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Տրենինը, Թրամփի անկանխատեսելիությունը «լի է վտանգներով»: Դաշնային խորհրդի անդամ, Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Լուկինի կարծիքով, Մոսկվան պետք է օգտվի Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորելու համար ընձեռված այս հնարավորությունից, և «հարաբերությունները նոր էջից սկսելու առաջարկ անի Վաշինգտոնին»: Իսկ ռուսաստանցի հայտնի փորձագետ Ստանիսլավ Բելկովսկին ասում է, թե Կրեմլը «փոքր-ինչ շփոթված է», քանի որ բոլորի պես սպասում էր, որ ընտրություններում հաղթելու էր Հիլարի Քլինթոնը, և արդեն ուներ մշակված սցենար․ «Իսկ Թրամփն այնքան անկանխատեսելի է, որ Մոսկվան չգիտի ինչ սպասել նրանից, և չի պատկերացնում, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Վաշինգտոնի հետ», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի պատկերացմամբ՝ Թրամփն այսօր հայտնվել է բարդ իրավիճակում և շատ զգույշ արտաքին քաղաքականություն կվարի, որպեսզի իրեն չմեղադրեն Պուտինին աջակցելու մեջ, քանի որ Պուտին - Թրամփ կապի մասին, գուցե և անտեղի, բայց շատ է խոսվել ընտրարշավի ժամանակ: Այդուամենայնիվ, Իլյա Յաշինը նույնպես համարում է, որ կանխատեսումներ անել հնարավոր չէ, և այսօր Մոսկվայում բոլորին հետաքրքրում է, թե «ո՞վ է պարոն Թրամփը և ի՞նչ է նա անելու»: Դոլանդ Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ հայտարարում էր, որ Պուտինը «ուժեղ առաջնորդ է»: Մի անգամ նույնիսկ (2014 թվականին) ասել էր, թե կճանաչի Ղրիմը Ռուսաստանի կազմում: Իսկ բոլորովին վերջերս, արձագանքելով Ռուսաստանի գործողություններին Սիրիայում, Թրամփը հայտարարել էր, թե պետք է խոցել ռուսական օդանավերը: Այպիսով, Մոսկվայի համար ծանր սպասողական վիճակ է, մի իրադրություն, երբ հայտնի չէ, թե անկանխատեսելի Թրամփից ինչ սպասել` հարվա՞ծ, թե՞ գրկաբաց ընդունելություն... Մետաքսյա Շալունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am