Հայտնի թեկնածուի, բայց անհայտ նախագահի քայլերին սպասելիս

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հանդիպել են Սպիտակ տանը։ Զրույցի ժամանակ նրանք քննարկել են ներքին ու արտաքին քաղաքականության հարցեր։ Օբաման Թրամփին վստահեցրել է, որ կանի ամեն անհրաժեշտ բան, որպեսզի նորընտիր նախագահը կարողանա հաջողությամբ կատարել իր առջև դրված առաջադրանքները։ Օբաման ընդգծել է, որ ներկայումս շատ կարևոր է միավորվելը՝ դիմակայելու համար Ամերիկայի առջև ծառացած խնդիրներին։ Օբաման վստահեցրել է, որ Թրամփի հետ զրույցը եղել է «հիանալի»՝ հավելելով, որ իրենք բավական հարմարավետ են զգացել Սպիտակ տանը։ Հանդիպումը պլանավորված 15 րոպեի փոխարեն տևել է մոտ 1.5 ժամ։ Հանդիպումից հետո նրանք համատեղ հայտարարություն են տարածել և սեղմել են միմյանց ձեռքը։ Թրամփը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ապագայում քանիցս կհանդիպի Օբամայի հետ։ Աշխարհը, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում է, թե ինչպիսի նախագահ է ԱՄՆ-ն ղեկավարելու: Բոլորն են գիտակցում, որ այդ քաղաքականությունից է կախված լինելու աշխարհաքաղաքականությունը խոշոր հաշվով: Պետությունները, միջազգային կազմակերպությունները, կարծես, հերթով Թրամփից հստակություն են պահանջում, այս կամ այն հարցում: ԵՄ-ը մտադիր է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթնաժողովում, որն անցկացվելու է դեկտեմբերին։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են ԵՄ-ի դիվանագիտական շրջանակներում նրա հինգ աղբյուրները։ Ռոյթերզի զրուցակիցը հայտնել է, որ քանի որ Ուկրաինայում չկան փոփոխություններ, չկան պատճառներ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը չընդլայնելու համար։ Ընդգծվում է, որ ԵՄ-ը ձգտում է պատժամիջոցները երկարաձգել նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի անցնելը։ Նրա երդմնակալության արարողությունը նշանակված է 2017 թվականի հունվարի 20-ին։ Սեպտեմբերին ԵՄ-ը մինչև 2017 թվականի մարտը պաշտոնապես երկարաձգել էր Ռուսաստանի ու Ուկրաինայի 146 քաղաքացու ու 37 իրավաբանական անձանց հանդեպ պատժամիջոցները։ Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին հստակություն մտցնել այնպիսի հարցերում, ինչպիսիք են համաշխարհային առևտուրը, կլիմայի փոփոխությունն ու ՆԱՏՕ-ի հետ Վաշինգտոնի հետագա հարաբերությունները: Քարոզարշավի ընթացքում միլիարդատեր գործարարը քանիցս քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքն ու քաղաքականությունը գլոբալ ջերմացման դեմ: - «Կցանկանայինք առաջիկա ամիսներին լսել՝ ի՞նչ մտադրություններ ունի նա հիմա այս հարցերում», - ասել է Յունկերը: Իսկ ահա Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է, թե միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ ձեռք բերված համաձայնությունը կարող է տապալվել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի կողմից, չնայած Թրամփը քարոզարշավի ընթացքում բազմիցս է այդ մասին հայտարարել: «Թեհրանի ընկալմամբ, պայմանավորվածությունը կնքվել է ոչ թե մեկ երկրի կամ կառավարության, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - պետական հեռուստատեսությամբ ասել է Իրանի նախագահը: Անցած տարի ձեռք բերված պատմական համաձայնությամբ Իրանի նկատմամբ միջազգային սահմանափակումները հանվեցին՝ այդ երկրի միջուկային ծրագրերը կրճատելու և վերահսկելու դիմաց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ զանգահարել է Դոնալդ Թրամփին և ԱՄՆ ընտրյալ նախագահի հետ քննարկել երկկողմ կապերի ջերմացումն ու համատեղ պայքարը ահաբեկչության դեմ, հաղորդում են թուրքական աղբյուրները: Ավելի վաղ Անկարայում Էրդողանը հայտարարել էր, թե Թրամփի ընտրությամբ թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր դարաշրջան է բացվում: Էրդողանի վարչակազմը վերջին ամիսներին հրապարակավ քննադատում էր Օբամայի՝ Ամերիկայում ապաստանած հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին չարտահանձնելու որոշումը, պնդելով, թե վերջինս պատասխանատու է Թուրքիայում հուլիսին կազմակերպված հեղափոխության փորձի համար: Աշխարհի կողմից սպասումները փաստում են այն անհերքելի իրողությունը, որ ԱՄՆ-ն ի դեմս Թրամփի ունեցել է թեկնածու, որը հայտնի էր իր բազմաթիվ դիրքորոշումներով, սակայն այսօր բոլորը սպասում են բոլորովին անհայտ նախագահի խոսքին ու քայլերին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am