Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը տվյալներ ունի այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հատուկ ուսուցում են անցնում որպես փախստական ներկայանալու և փախստականների ընդհանուր հոսքի միջոցով Եվրոպա հասնելու համար:
tass.ru-ի փոխանցմամբ՝ գերմանական Welt am Sonntag պարբերականին հղումով, ԻՊ-ն իր գրոհայիններին սովորեցնում է, թե ինչպես է կարելի աննկատ մնալ փախստականների ամբոխում ու չգրավել իրավապահների ուշադրությունը:
Բացի դրանից՝ իսլամիստ ահաբեկիչներին սովորեցնում են, թե նրանք ինչպիսի վարք պետք է դրսևորեն ոստիկանական բաժանմունքում հայտնվելու, ինչպես նաև եվրոպական որևէ երկրի իշխանություններից ապաստան խնդրելու դեպքերում:
Աղբյուրը հավելում է, որ ուղիղ 1 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների արյունալի շարքն իրագործած իսլամիստները Եվրոպա էին հասել հենց այս տարբերակով՝ ձևանալով որպես փախստական:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից