Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկում է ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու տարբերակը: HaberTurk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է նախագահական ինքնաթիռում իրեն ուղեկցող լրագրողներին:
«ԵՄ-ն մեզ պարզապես հարկադրում է, ուզում է, որ մենք դուրս գանք բանակցային գործընթացից: Եթե նրանք մեզ չեն ուզում, թող տիրոջ իրավունքով այդպես էլ ասեն: Թող անհրաժեշտ որոշում ընդունեն: Մենք չենք կարող հավերժ հանդուրժել այն, թե մեզ ինչպես են վերաբերվում»,- ասել է նա: Էրդողանի խոսքով՝ «հետագայում եթե պետք լինի՝ Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի՝ ինչպես Մեծ Բրիտանիան գնաց հանրաքվեի»:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է միգրանտների մասին համաձայնագրով նախատեսված ԵՄ մի շարք պարտավորությունների մասին: Այդ համաձայնագիրն Անկարան համարում է ԵՄ-ի հետ վիզային ազատականացման գործընթացի հետ կապված, որը ներկայումս փակուղու մեջ է երկու կողմերի սկզբունքային դիրքորոշումների պատճառով:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից