Ինչպես գեներալ Մանվելը պարտվեց աքլորին. 168.am

Ամիսներ առաջ շատ զավեշտալի միջադեպ էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Շուշիում, գեներալ Մանվել Գրիգորյանի և բնակիչներից մեկի միջև:  Շուշիում գեներալ Մանվելը տարիներ առաջ առանձնատուն է կառուցել: Տան կառուցապատումը բավական երկար է տևել, և չնայած այդ ողջ փոշուն ու անհարմարությանը՝ հարևաններն ըմբռնումով էին վերաբերվել՝ շինարարություն է, կավարտվի: Մանվել Գրիգորյանը Ղարաբաղ այցելելիս մշտապես իր այդ առանձնատանն է իջևանում: Օգոստոսի վերջին, հերթական անգամ Մանվել Գրիգորյանը մի քանի օրով Ղարաբաղ է գնում: Շուշիի տան հարևանը հավեր է պահում, որոնց ընկերակցում է մեկ աքլոր: Ինչպես ղարաբաղցիներն են իրենց բարբառով ասում՝ մի որձակ: Եվ ահա, այս որձակը, սովորույթի համաձայն, ամեն առավոտ ժամը 5-ի շրջանում իր ծուղրուղուն է կանչում: Պարզվում է՝ գեներալի քունը խանգարում է: Առավոտյան հարևանի տուն են ներխուժում Մանվել Գրիգորյանի թիկնապահները՝ «Ձեր աքլորը մեր գեներալի քունը խանգարում ա, մի խոսքով՝ էդ աքլորին մեզ պիտի տաք»: Տանտերը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է, կտրականապես հրաժարվում է. «Բա որձակ ա՝ պիտի ծուղրուղու կանչի»: Գեներալը հանձնարարում է՝ գումար առաջարկել, ու որևէ ձևով այդ  որձակին բերման ենթարկել: Թիկնապահները հարևանին որձակի համար առաջարկում են 10.000 դրամ՝ պայմանով, որ նա որձակին պետք է տա իրենց, որովհետև խանգարում է գեներալի քունը: Հարևանն ավելի կտրուկ է հրաժարվում՝ բացառվում է, որձակը չի վաճառվում. «Որձակիս որ տամ՝ բա հավերս ի՞նչ անեն»: Գեներալն արդեն զայրանում է՝ ինչ գնով էլ լինի՝ որձակին բերեք: Թիկնապահները հարևանին առաջարկում են 100 դոլար՝ հրաժարվում է, մեկ գառ՝ հրաժարվում է, 5 գառ՝ «Չէ՛ որ չէ՛, իմ որձակիս ոչ մեկին չեմ տալիս, ով ուզում ա՝ լինի, թեկուզ՝ գեներալ Մանվելը»: Հարևան ազատամարտիկի տուն են գալիս իրավապահ մարմինների ներկայացուցիչները. բողոք է ստացվել, որ որձակը խանգարում է գեներալ Մանվել Գրիգորյանի քունը: Իրավապահները հորդորում են որձակին մի տեղ տանել փակել՝ մինչև գեներալի գնալը: Ազատամարտիկը, ով հայտնի է իր  խիստ բնավորությամբ ու սկզբունքայնությամբ, կրկին հրաժարվում է՝ ասելով. «Ես հավ ու որձակ պահելու իրավունք չունե՞մ: Որձակ ա՝ պիտի ծուղրուղու կանչի»: Ազատամարտիկն անդրդվելի է. իրավացիորեն ասում է՝ եթե մարդավարի գային ասեին՝ մի բան կմտածեր, մի քանի օրով մի տեղ կպահեր որձակին, բայց ոչ թե թիկնապահները կներխուժեին տուն, ասելով՝ «Գեներալը ասել ա՝ բերեք դրան»: Այն դեպքում, երբ գեներալի առանձնատան շինարարության ժամանակ բոլոր հարևանները հանդուրժել են երկար ձգվող շինարարության անհարմարությունները՝ մտածելով, որ հարևան է,  մի օր կավարտվի այդ շինարարությունը: Այս պատմությունը հորինված չէ, բացարձակ իրականություն է, ու այդ օրերին Ստեփանակերտում ու Շուշիում բոլորը խոսում էին հերոս որձակի ու նրա տիրոջ հերոսականության մասին: Ի դեպ, այս պատմությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով նույնպես  Շուշիում առանձնատուն ունի ու շատ հաճախ է լինում Արցախում, Մանվել Գրիգորյանի հարևանին ևս 10 որձակ է նվեր ուղարկում: manvel-aqlor-3manvel-aqlor-1   Լուսանկարներում հենց այդ որձակն է՝ իր հավերով հանդերձ: 168.am

դիտվել է 572 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am