Լիբանանահայ Ջոն Դոլմայանը ցանկանում է երեխա որդեգրել Սիրիայից
|
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հանրահայտ թմբկահար, լիբանանահայ Ջոն Դոլմայանը «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է, որ ցանկանում է սիրիացի երեխա որդեգրել: Նա հրապարակել է Սիրիայում պատերազմից տուժած երեխայի լուսանկարը և գրել. «Եթե ինչ որ մեկն ինչ-որ բան գիտի Սիրիայում այս երեխայի մասին, խնդրում եմ տեղեկություն տալ։ Ես փնտրում եմ և պատրաստ եմ որդեգրել նրան։ Կմեծացնեմ մահմեդական երեխայի, եթե նրանց ժառանգությունն այսպիսին է»:
Սոցիալական ցանցի օգտատերերը ողջունել են Ջոնի այդ քայլը, աղոթել և հույս հայտնել, որ նա գտնի երեխային:
|

