«Հիմնադիր խորհրդարանը» եւ «Սասնա Ծռերը»՝ «1000-դրամ» նախաձեռնության մասին

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000-ական դրամ գանձելու վերաբերյալ նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի վարչախմբի եւ ամբողջ կառավարող վերնախավի ճղճիմ էությունը ուդավաճանական նպատակները բացահայտող համակարգային դրսեւորում է: Այս մասին հայտարարություն են տարածել «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Սասնա Ծռեր» խումբը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նշված նախաձեռնությամբ ապազգային ու մակաբույծ այդ մարդակույտը բացառիկ ցինիկությամբ խոցում է մեր արժանապատվությունը եւ քաղքենիական լկտիությամբ փորփրում իր ընչաքաղցության ու դավաճանության պատճառով ապրիլյան քառօրյայի ժամանակ մեզ հասցված մարդկային, բարոյական, տարածքային ու նյութական կորուստների վերքերը: Սակայն այս չարաբաստիկ նախաձեռնության վնասը չի սահմանափակվում միայն մեր ժողովրդին վիրավորելով ու նրան ցավ պատճառելով: Եվ գաղութային վարչակազմի այդ քայլը ընդամենը նրա ղեկավարության ապիկարության ու հանցավորության արդյունք չէ եւ չի կարող բացատրվել միայն թալանած հարստությունից ու այդ թալանն ապահովող կոռուպցիոն համակարգից չհրաժարվելու նրա շահագրգռվածությամբ: Իրականությունը շատ ավելի մտահոգիչ է: Տեղական դավաճանները Կրեմլի վերահսկողությամբ իրագործում են համակարգված ծրագիր, որի նպատակն է ապակազմակերպել ազգը, ապաինստիտուցիոնալացնել պետությունը եւ թուլացնել նրա պաշտպանունակությունը: Օտարին ծառայող վարչախումբը բավարար պսշտպանունանության կարողություններ զարգացնելու փոխարեն բանակը պահելու եւ Արցախը պաշտպանելու հավելյալ բեռ է դնում ժողովրդի ուսերին եւ ակնհայտորեն ցույց է տալիս այն հետզհետե ծանրացնելու՝ հասարակության համար անընդունելի հեռանկար, ինչի միջոցով փորձում է հոգեբանական նոր զենք կիրառել քաղաքացիների նկատմամբ եւ հանրային գիտակցության մեջ ընդունելի դարձնել ինքնիշխանության զիջումների եւ ազատագրված տարածքների հանձնման իր դավաճանական քաղաքականությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ բեռը կտրուկ կթեթեւանար, եթե քրեաօլիգարխիկ ոստիկանապետության մակաբույծ կառուցվածքների պարարտացմանը ծառայող միջոցներն ուղղվեին բանակի կարիքներին: Վերոնշյալ ծրագրին են ծառայում նաեւ ՀՀ ինքնիշխանությունը, նրա զինված ուժերի համակարգերն ու տնտեսության ռազմավարական բաղադրիչները Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելուն զուգահեռաբար ազգային-ռազմավարական գաղափարները (Նոր որակի հայկական պետություն, Ազգ-բանակ, ազգային տուրք եւ այլն) եղծելու եւ արժեզրկելու գործողությունները: Պակաս քայքայիչ չէ ղեկավար պաշտոններում կերպարային առումով դրանց չհամապատասխանող անձանց, տվյալդեպքում` Վիգեն Սարգսյանի նշանակումը: Դժվար չէ հասկանալ, որ ժողովուրդը կարող է օտարանալ Հայրենիքի պաշտպանությունից եւ բանակից, եթե ղեկավարությունն ունի հանցագործի ու դավաճանի համբավ, ժողովրդին կեղեքելով ու երկիրը թալանելով իր ձեռքում է կուտակել եւ հիմնականումերկրից արտահանել է մի քանի տասնյակ միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող գումարներ, մարդկսնց մատնել է թշվառության, անապահով ընտանիքների զավակների կյանքի հաշվին իր զավակներին հեռու է պահում զինվորական ծառայությունից, փաստացիուրանում ու ժխտում է իր զավակներին բանակ ուղարկելու, բյուջե ձեւավորելու, այդ նույն բյուջեն թալանելու հետեւանքով իր զինվորի հագուստի, հանդերձանքի, սննդի եւ բուժման ծախսերի պակասող մասը լրացնելու ձեւերով ժողովրդի կատարած ամենօրյազոհաբերությունը եւ, այս ամենից հետո, դրամաշորթի լկտիությամբ այդ նույն ժողովրդին կանգնեցնում է բանակը պահելու եւ Արցախը պաշտպանելու համար հավելյալ  բեռ կրելու այլընտրանքի առջեւ: Մեր ժողովրդին հորդորում ենք զգոն լինել Կրեմլի գաղութատիրական ծրագիրն իրագործող Սերժ Սարգսյանի, գործուղված էմիսար Կարեն Կարապետյանի կառավարության, այդ թվում Վիգեն Սարգսյանի նման պալատական հաճկատարների նախաձեռնությունների նկատմամբ եւ ուժերը կենտրոնացնել հանուն ազգային պետություն ստեղծելու գաղութային վարչակազմին հեռացնելու նպատակով ընդվզման ուղղությամբ: Մենք ենք տերը մեր երկրի»:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am