Ֆլեշի Բարսեղին ուզում են «գծերից գցել»

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո հայտարարել է, որ ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ պարարտանյութի ու դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրն անարդյունավետ ու աննպատակահարմար է: «Դա օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը, ինքը պահում է գյուղատնտեսությունն այն վիճակում, որտեղ մենք կանք, իսկ մենք պետք է մտածենք զարգացման ուղղությամբ: Այսօր մենք ստացել ենք պարտքերի անվանական ցուցակներ՝ ով է ստացել, ով  գումար չի վճարել, որովհետև մեծ գումարի պարտք է գոյացել, և մենք չենք հասկանում՝ դա սոցիալակա՞ն, կարկտահարությա՞ն, թե չարաշահումների հարց է: Մենք դրա պարզաբանումը պետք է անենք, չարաշահումներով կզբաղվեն իրավապահները»,- նշել է նա։   Դիտարկմանը, թե այդ դեպքում հաջորդ տարվա բյուջեով ինչո՞ւ է նախատեսվում շարունակել ծրագիրը, նախարարը պատասխանել է, թե այս պահին պատրաստ չեն նոր մեխանիզմ ներդնելու . «Ես մտածում եմ նորը ներդնեմ, նոր հինը քանդեմ, որովհետև, եթե հինը քանդեմ առանց նորի, մենք ոչ մի բան չենք ունենա»: Իգնատի Առաքելյանի խոսքով՝ պետք է կարողանալ գյուղատնտեսության ոլորտ ներգրավել նոր միջոցներ՝ նոր ֆերմաներ կառուցելու համար, և այդ միջոցները ներգրավելու համար պետությունն էլ ինչ-որ կերպ պետք է աջակցի: Կարելի է արձանագրել, որ Իգնատի Առաքելյանը մի շատ կարևոր՝ սկզբունքային հարցում քննադատում է նախկինում ներդրված մոդելը: Խոսքը վերջին տարիներին պետության կողմից հատկացած գումարներով գյուղացուն աջակցելու անվան տակ իրականցվող պարարտանյութերի ու դիզվառելիքի ծրագրի մասին է, որն ավանդաբար իրականացվում է հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին պատկանող  ընկերությունների կողմից: Hayeli.am-ը նախկինում մի քանի անգամ http://hayeli.am/article/825536   http://hayeli.am/article/622451 անդրադարձել է այս ծրագրի կոռուպցիոն  ռիսկերին: Վերջին 7-8 տարիներին ձևավորվել էր ավանդույթ, երբ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ներկրման նպատակով կառավարությունը Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը հատկացնում էր սուբսիդա, որպեսզի ընկերությունը իբր  շուկայականից ավելի էժան գնով դիզելային վառելանյութ մատակարարի  հողօգտագործողներին: Այսպես՝ 2016 թվականի հունվարին կառավարության որոշմամբ «Ֆլեշ»-ին հատկացվել է 330 միլիոն դրամ սուբսիդիա՝ 6 միլիոն լիտր դիզելային վառելանյութ մատակարարելու և լիտրը 280 դրամով հողօգտագործողներին վաճառելու համար: Ծրագիրն իրականացվում է իբրև 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների պետական աջակցություն: Որպես մատակարար՝ «Ֆլեշը» ընտրվել է առանց մրցույթի: Սուբսիդավորման գլխավոր հիմնավորումն այն է, որ դիզվառելիքը գյուղացին ստանալու է շուկայականից էժան գնով: Շուկայական գինը հաշվարկել են 340 դրամ: Եվ քանի որ դիզվառելիքը գյուղացուն վաճառվել է 280 դրամով, յուրաքանչյուր լիտրի դիմաց կառավարությունը «Ֆլեշ»-ին 60 դրամ լրավճար է հատկացրել, որպեսզի նա բիզնեսի մեջ չտուժի: Նույնը տեղի էր ունենում նաև պարարտանյութի պարագայում՝ ընդամենը այն տարբերությամբ, որ սուբսիդիա ստացող ընկերությունների անունները փոխվում էին: Պետական սուբսիդիա ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումների համար հատկացվում էր «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորմանը» և «Հրաշք այգի» ՍՊԸ-ին՝ դարձյալ առանց մրցույթի: Այս ընկերությունները ևս վերագրվում են Բարսեղ Բեգլարյանին: Ըստ մամուլի հրապարակումների՝ դրանց հետ առնչություններ ուներ նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: Հիմա փաստորեն գյուղատնտեսության նոր նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարում է, որ սուբսիդավորումն անարդյունավետ է, կան կուտակված պարտքեր, որոնցով պետք է իրավապահները զբաղվեն: Նախարարը, ով նոր վարչապետի կադրերից է, համարյա բառացի հայտարարել է, որ Ֆլեշի Բարսեղի ծառայությունը իրենց չի գոհացնում: Կարեն Կարապետյանի հետևողական լինելու դեպքում հնարավոր է Ֆլեշի Բարսեղը զրկվի իր ամենայուղոտ բիզնեսներից մեկից: Ուշագրավ կլինի, եթե հանկարծ բանը հասնի ապօրինի հարստացման հոդվածին: Դավիթ  Մանուկյան

դիտվել է 1120 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am