Բաքու մեկնած Սյուզան Ջաղինյանը Հայաստանի կրթության նախկին նախարարի դո՞ւստրն է

Մի քանի օր առաջ Վրաստանով Բաքու ժամանած երրորդ հայը՝ Սյուզան Ջաղինյանը, ով, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, մասնակցել է «Հայ-ադրբեջանական հակամարտություն. կարգավորման հիմնական արգելքները և հեռանկարները. հայացք դեպի Հայաստան և Ադրբեջան» թեմայով կոնֆերանսին, Հաքքին.ազ կայքին ասել է, որ իր հայրը կարճ ժամանակով՝ վեց ամիս, զբաղեցրել է Հայաստանի կրթության նախարարի պաշտոնը: Ջաղինյանը չի նշել հոր անունը: 1995-1996 թվականներին Հայաստանի կրթության նախարարը եղել է Արմենակ Ղազարյանը, որին փոխարինել է Վարդգես Գնունին: Վերջինիս նույն տարում՝ 1996-ին, փոխարինել է Արտաշես Պետրոսյանը և պաշտոնին մնացել մինչև 1998 թվականը: Ադրբեջանական լրատվամիջոցները Ջաղինյանին ներկայացնում են որպես լրագրողի և հասարակական գործչի: Ջաղինյանը վերջերս դիմել էր Ադրբեջանին` հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից: Ավելի վաղ նա Հայաստանի իշխանություններին մեղադրել էր իր հետ տեղի ունեցող անարդարությունների մեջ: Բաքու ժամանած մյուս երկու հայերը Շվեդիայում և Ուկրաինայում բնակվող Վահե Ավետյանըև Վահան Մարտիրոսյանն են: Ավետյանին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան, իսկ Մարտիրոսյանին՝ իրավապաշտպան, լրագրող և Հաքքին.ազ կայքի սեփական թղթակից: Սյուզան Ջաղինյանը Բաքվում մամուլի ասուլիս է տվել և մեղադրել Սերժ Սարգսյանի վարչակարգին` իր իրավունքները ոտնահարելու մեջ, իսկ իր այցը Ադրբեջան «Սերժ Սարգսյանի ռեժիմին ուղղված ապտակ» է որակել: Նա քննադատել է Ռոբերտ Քոչարյանին, ով Սերժ Սարգսյանի հետ միասին հալածել է հայ ժողովրդին: Բաքվի կոնֆերանսի իր ելույթում Ջաղինյանը ասել է, որ «արցախյան հիմնախնդիրը Հայաստանին ոչինչ չի տվել, բացի այն օկուպանտներից, ովքեր Երևանում եկել են իշխանության»: Նա ասել է, որ վերադառնալու է Հայաստան: Հայկական ժամանակը գրում է, որ 49-ամյա Սյուզան Ջաղինյանը, նախկինում դատապարտված է եղել: 2013-ին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն եւ սահմանել 1 տարի փորձաշրջան՝ նրան մեղադրելով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: Պատճառը եղել է այն, որ Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն: «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»,- հաղորդել էր նա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել: Իսկ այդպիսի հաղորդում տալու պատճառը, ըստ Ջաղինյանի, եղել է այն, որ նման եղանակով ցանկացել է բարձրաձայնել իրեն հուզող եւ չլուծված մի շարք խնդիրներ: www.aniarc.am

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am