Նոր «սերիալի» սպասելիս

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում կատարվել են փոփոխություններ: Մասնավորապես, խորհրդի կազմում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փոխարինելու է կառավարության գործող ղեկավար Կարեն Կարապետյանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ գործող նախարար Վարդան Արամյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ այս խորհուրդը ստեղծվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ անցած տարվա փետրվարին։ Կառավարությունը հաստատել է նաեւ խորհրդի կազմը, խորհուրդն ըստ այդմ պետք է գլխավորի վարչապետը, իսկ կազմում ընդգրկված են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը,արդարադատության, ֆինանսների նախարարները, Գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ, քաղհասարակության ներկայացուցիչներ եւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, թեպետ միայն ԲՀԿ-ն էր հանձն առել մասնակցելու խորհրդի նիստին, մյուսները բոյկոտել էին՝ համարելով պարապ զբաղմունք։ Հակակոռուպցիոն խորհրդի ձեւավորումը քաղաքական ու հասարակական որոշ շրջանակներ կողմից իսկզբանե բնորոշվեց իբրեւ ցինիկության գագաթնակետ եւ ծաղր՝ ուղղված հասարակությանը։ Եթե իշխանական շրջանակներում լիահույս էին, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, մասնավորապես նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կամ հենց ինքը՝ Հովիկ Աբրահամյանը պետք է արդար քննության ենթարկեին իրենց հարցը ու կատարեին խորհրդի առաքելությունը՝ բացահայտելով կոռուպցիոն երեւույթները, ապա հասարակությունն իրեն չէր ցանկանում եփած հավի տեղ դնել։ Եւ իսկապես, եթե փորձենք հիշել, թե ինչ աղմկոտ բացահայտումներ է արել այս կառույցը գոյության մեկից ավելի տարվա ընթացքում, ապա կդժվարանանք ։ Օրինակ չկա՞ր գեթ մեկ պաշտոնյա, որը պետական միջոցները փոշիացնելու մեղադրանքով ենթարկվեր քրեական պատասխանատվության։ Այդ խորհրդի աշխատանքի վերաբերյալ մի քանի նիստերն ու հայտարարություններն ընդամենը թատրոն էին հիշեցնում։ Օրինակ, երկար ժամանակ նախկին վարչապետն ու նախարարները փորձում էին պարզել, թե արդյոք Հայաստանում մենաշնորհներ կան: Որքան ժամանակ է՝ խորհուրդը գոյություն ունի, բայց ո՞վ կարող է հիշել գոնե մեկ արդյունք, առարկայական ձեռքբերում, տեսանելի տեղաշարժ, իհարկե՝ ոչ ոք։ Դեռևս 2003-ի վերջին կառավարության որոշմամբ հաստատվել էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների 2003-2007թթ. ծրագիրը, որը սահմանում էր կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը։ 2004-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը գլխավորում էր ՀՀ վարչապետը։ Հետո հաստատվեց նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը, որով որպես հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակ և ակնկալվող վերջնական արդյունք էր սահմանվել կոռուպցիայի էական կրճատումը։ Արդյոք այս տարիների ընթացքում կրճատվել է կոռուպցիայի մակարդակը, անշուշտ՝ ոչ։ Կարելի էր կարծել, որ փոփոխությունների սիմվոլ հռչակված Կարեն Կարապետյանը կհրաժարվի կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիոն ծրագրից եւ ծաղրի չի ենթարկի իր կառավարությունը, մանավանդ, որ այդ կառավարության ներկայացուցիչներից շատերը իրենց խոստովանությամբ միլիոնատերեր են ու մեղմ ասած՝ հակակոռուպցիոն խորհրդի պոտենցիալ «մատերիալ», սակայն այդպես չեղավ։ Նա էլ է որոշել զբաղվել զուր գործով, եւ ուրեմն սպասենք հակակոռուպցիոն նոր սերիալի։ Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am