Գալուստ Սահակյանի շնորհը նոր սուպեր պաշտոնյային

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ Ազգային ժողովի տարածք էր մուտք գործել իր ծառայողական RANG ROVER մեքենայով: Նշենք, որ շատ քիչ պաշտոնյաների է նման շքեղ հնարավորություն ընձեռնվում: ԱԺ-ում գործող անվտանգության կանոնների համաձայն` ԱԺ մի շարք պաշտոնյաներից զատ ծառայողական մեքենայով տարածք մտնելու իրավունք ունեն Ազգային անվտանգության խորհրդի անդամները, Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը, Վերահսկիչ պալատի նախագահը: Մնացած բոլոր դեպքերում ԱԺ նախագահն ինքն է որոշում՝ ում տալ նման արտոնություն, ում՝ ոչ, և համապատասխանաբար արտոնյալ պաշտոնյաների մեքենաների պետհամարանիշները տրվում են ՀՀ ՊՊԾ ղեկավարին, ում ենթակայության տակ գտնվող ծառայողներն էլ հսկում են ԱԺ մուտքերը: Նախարարները ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքից ոտքով են մտնում տարածք: ՊԵԿ նախագահի կարգավիճակը նախարարներից ցածր է, քանի որ այն կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար է: Իսկ թե ինչով էր Վարդան Հարությունյանը արժանացել Գալուստ Սահակյանի այդ շնորհին, դժվար չէ կռահել՝ բիզնես ունեցող որ պաշտոնյան չի զգուշանա հարակային և մաքսային ծառայությունների ղեկավարից կամ չի ցանկանա նրան շնորհ անել: Հատկապես որ Վարդան Հարությունյանն առաջին անգամ մտնելով ԱԺ՝ հայտարարեց. «Խաղի կանոն է փոխվել, և այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում»: Ի դեպ, ԱԺ-ում նույն արտոնությունն ուներ նաև ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am