Մեռնող հասարակություն՝ 60 տոկոս աղքատությամբ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցը, որտեղ ամփոփված են  2015 թվականի բնակչության կենսամակարդակի հիմնական ցուցանիշները: Եվ այսպես. ԱՎԾ-ն արձանագրել է, որ 2015 թվականին աղքատությունը Հայաստանում 0.2 տոկոսով նվազել է և այժմ կազմում է 29.8 տոկոս: Մինչդեռ 2014-ին, նույն ԱՎԾ-ի տվյալներով, աղքատ է համարվել բնակչության ուղիղ 30 տոկոսը: Թեպետ զուտ տոկոսային առումով 0,2 տոկոս նվազումը կամ ավելացումը, խոշոր հաշվով, աղքատության պատկերը երկրում չէր կարող փոխել, քանի որ երկու դեպքում էլ պաշտոնապես հավաստվում է, որ յուրաքանչյուր երրորդ մարդը աղքատ է, այնուամենայնիվ, այս դեպքում կարևորը ոչ թե տոկոսներն են, այլ երևույթը: Շատ հետաքրքիր է, թե ինչի հաշվին կարող էր նվազել աղքատությունը, երբ մեկ տարվա ընթացքում տնտեսության վիճակն ավելի է վատացել, ինչի մասին վկայում է լայն սպառման ընդհանուր ծավալների կրճատումը: Ընդ որում, կրճատվել է ինչպես սննդամթերքի՝ հացի, շաքարավազի և բոլոր տեսակի առաջին անհրաժեշտության մթերքների սպառումը, այնպես էլ էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը նշանակում է, որ տնտեսությունը անկում է ապրել, զուգահեռաբար աճել է նաև արտագաղթը: Նման իրավիճակում ինչպե՞ս կարող էր աղքատությունը նվազել, թերևս հայտնի է միայն մեր վիճակագիրներին: Զեկույցում մեր երկրի համար շատ տխուր պատկեր է արտացոլված մանկական աղքատության վերաբերյալ. «Մինչեւ 18 տարեկան երեխաների 2.5 տոկոսը 2015թ. ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 33.7 տոկոսը` աղքատության մեջ»,- նշված է զեկույցում: Այսինքն՝ աղքատ երեխաների տոկոսը ավելի բարձր է, քան բնակչության միջինը: «...Կարիքավորության մեջ է երեխաների ընդհանուր թվաքանակի 44 տոկոսը: Աղքատ եւ ծայրահեղ աղքատ երեխաների թվում նյութական կարիքավորությունն ավելի բարձր է եւ կազմում է համապատասխանաբար` 69.6 եւ 93.5 տոկոս»,- նշված է զեկույցում: Պաշտոնական վիճակագրությոն մեջ այս անհամապատասխանությունը որոշակի հիմնավորում չունի: Փոխարենը ԱՎԾ զեկույցում հրապարակված է նաև մեկ այլ տվյալ, որը  փաստում է, որ ամեն դեպքում աղքատության ցուցանիշի նվազեցումը քաղաքական հրահանգ է եղել և կապ չունի իրականության հետ: Իսկ իրականությունն այն է, որ աղքատ բնակչության թիվն ուղիղ 2 անգամ ավել է պաշտոնական վիճակագրության ցուցանիշից, և դա անուղղակիորեն հաստատել է ինքը՝ ԱՎԾ-ն: Ըստ զեկույցի՝ բնակչության առնվազն 60 տոկոսը օրական ընդունում է 2400 կիլոկալորիայից պակաս սնունդ, ինչը նշանակում է, որ  բնակչության 60 տոկոսը թերսնված /ինչպես հայտնի է, սննդակարգի նորմալ ցուցանիշը 4 հազար կիլոկալորիան է/: Հիմա հարց է առաջանում, ինչպես կարող է  թերսնված մարդը ապահովված լինել կամ աղքատ չդիտարկվել: Թերևս 60 տոկոսը հենց այն ցուցանիշն է, որը բնութագրում է աղքատության իրական մակարդակը Հայաստանում: Ահա մեկ այլ՝ ավելի տխուր, վիճակագրություն ժողովրդագրության և ծնելիության հետ կապված: «Պտղաբերության գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) 1 կնոջ հաշվով 2015 թվականին կազմել է 1.645 միավոր, 2014թ.՝ 1.651 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից»,- նշված է զեկույցում: Սա նշանակում է, որ մեր բնակչության թիվը պահպանելու համար ծնունդների թիվը Հայաստանում պետք է աճի ավելի քան 1.3 անգամ: Ծնելիության աճ չունենալու դեպքում մենք ներկա ցուցանիշներով համարվում ենք մեռնող հասարակություն:   Դավիթ  Մանուկյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am