Սուքիաս Ավետիսյանը կքննի Սուքիաս Ավետիսյանի դեմ ներկայացրած դիմումը

Այսօր նախատեված է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու է «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը: Օրակարգի միակ հարցը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին: Այս անգամ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավրները ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Սուքիաս Ավետիսյանն են: Նշենք, որ վերջինս հենց հանձնաժողովի նախագահն է: «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Լալայանը մեզ հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի հանձնաժողովից, նշեց. «Ինձ համար անընդունելի է մի քանի օր առաջ Սուքիաս Ավետիսյանի՝ հարցազրույցում ասված խոսքերը, թե նա չի խախտել ԱԺ կանոնակարգ օրենքը, ու պահանջել էր ապացուցել, բայց ակնհայտ տեսանյութով ամեն ինչ երևում է»: Լիլիթ Լալայանի խոսքով երեկ տեղեկություններ են տարածվել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը խախտումով է նշանակվել էթիկայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: «Ինձ թվում է այդ «բացահայտումը» հենց մեր դիմումի առկայությամբ է պայմանավորված եղել»,- նշեց ՀԿ նախագահը: Ըստ Լիլիթ Լալայանի եթե էթիկայի հարցերով հանձնաժողովի անդամները լինեն օբյեկտիվ եւ հիմնվեն փաստերի վրա, ապա իրենց կողմից ուղարկված դիմումը պետք է ընդունեն վարույթ եւ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների նկատմամբ որոշում կայացնեն: Բայց քանի որ հանձնաժողովականները մեղմ ասած օբյեկտիվ չեն, սպասելիքները մեծ չեն: Նշենք, որ 9-րդ նստաշրջանում ևս կար նմանատիպ հարց, և հանձնաժողովը քննարկել էր ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական 7 պատգմավորների հարցը ու որոշել, որ նրանք խախտում են կատարել: Իհարկե հանձնաժողովի որոշումը որեւէ կերպ չէր սթափեցրել ուրիշի կոճակը սեղմողներին, եւ այդ պրակտիկան խորհրդարանում շարունակվում է: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am