Օսկանյանը «ցուցմունք» է տվել ինքն իր դեմ

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը այսօր խախտել է տեւական լռությունը, մի քանի լրատվամիջոցների ասուլիս է տվել ու ուշագրավ հայտարարություններ արել։ Օսկանյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերին կոչ են անում ձևավորել միասնական բևեռ, որի միջոցով միայն հնարավոր է դիմագրավել իշխանությանը: Օսկանյանը ասել է, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններն իրենց կարևորությամբ իսկապես բացառիկ են, քանի որ նոր Սահմանադրությամբ անցել ենք կառավարման խորհրդարանական մոդելի։ Եթե նախկինում նախագահական ընտրություններն էին հանդիսանում բացարձակ քաղաքական ընտրություններ, ապա հիմա խորհրդարանական ընտրություններով է ձևավորվելու ողջ իշխանությունը: «Քաղաքական բոլոր հիմնական ուժերն իրենց առաջին դեմքով պարտավոր են հանրությանը կետ առ կետ ներկայացնել մեր առաջ ծառացած կարևորագույն հարցերի շուրջ իրենց տեսակետները։ Դա է որոշելու Հայաստանի ապագան, դա է որոշելու մեր ժողովրդի անվտանգությունը, դա է որոշելու մեր ժողովրդի բարեկեցությունը, դա է որոշելու պետության տեսլականը»,- կոչ է արել Օսկանյանը, որն ըստ ամենայնի առավելապես Լեւոն Տեր-Պետրոսյանին է ուղղված, որը վերջին ժամանակներում աջակցություն է հայտնում իշխանությունների ձեռնարկներին։ Օսկանյանը ընդգծել է նաեւ, որ եթե ձեւավորվի լայն կոնսոլիդացիա, ինքը պատրաստ է չառաջնորդել այդ միավորման համամասնական ցուցակը, այնինչ չի թաքցրել, որ միայնակ գնալու պարագայում հենց ինքն է լինելու «Համախմբում» կուսակցական ցուցակի առաջնորդողը։ Սա , իսկապես, նոր արժեհամակարգի ներդնում է հայաստանյան քաղաքական կյանքում, քանզի նորագույն պատմության ընթացքում որպես կանոն քաղաքական ուժերի դաշինքներ ու միավորումներ դատապարտված են եղել ձախողման, դրանք կամ փլուզվել են դեռ չձեւավորված, կամ էլ երկար կյանք չեն ունեցել, որովհետեւ քաղաքական գործիչների եւ լիդերների ամբիցիաներնը ավելի են կարեւորվել, քան գաղափարական եւ մարտավարական խնդիրները։ Բայց, ահա, Օսկանյանը պատրաստակամություն է հայտնում կոտրել կարծրատիպը, բայց բաց է մնում հարցը՝ արդյոք նրա թիմն էլ է պատրաստ գնալ նման մեծահոգության, որովհետեւ Օսկանյանի թիմում տեսանելի չէ նման հանդուրժողականություն։ Թե ում կամ քաղաքական որ ուժերին նկատի ունի Օսկանյանը իր պատկերացրած միասնական բեւեռում, նա չի մանրամասնել, բայցեւ չի բացառել ընդդիմության որեւէ ուժի հետ համագործակցությունը։ Օսկանյանի զիջելու մասին պատրաստակամությունը հետաքրքրական է Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի տիրույթում։ Այդ վերադարձի մասին խոսակցությունների առանցքում ընդդիմության միավորման հարցն է։ Կարելի է ասել, որ Օսկանյանը դեմ չէ լինել Ծառուկյանի ղեկավարած բեւեռում, անշուշտ՝ կարելի է։ Պետք է նկատել, որ սա սթափ գնահատալան է սեփական ռեսուրսներին, որը ակներեւ դարձավ վերջին ՏԻՄ ընտրություններին, նորաստեղծ կուսակցությունը վերջին հորիզոնականներում էր։ Օսկանյանն այսօր այնքան անկեղծ է եղել, որ կարելի է ասել ցուցմունք է տվել ինքն իր դեմ, նա ասել, է որ «Քաղաքական բարեփոխումների և արդար ընտրությունների դեպքում դեռ իրատեսական է ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից մի քանի հարյուր միլիոն դոլար ներգրավելը, Եվրամիության հետ ճիշտ պայմանագրի ստորագրման դեպքում հնարավոր է դոնոր երկրների համաժողովի միջոցով մինչև մեծ գումարների հայթայթումը: Առկա է, սրա մասին իմ տեսակետը վերջերս հրապարակավ հայտնել եմ («Քըրք Քրքորյանի 2-միլիարդանոց կտակից օգտվելու հնարավորությունը»): Հարկ է հիշեցնել, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցման որոշումն ընդունվել է դեռեւս Վ. Օսկանյանի իշխանավարման ընթացքում թույլ տված սխալների պատճառով: 2008թ. նախագահական ընտրություններից եւ մարտի 1-2-ի հայտնի իրադարձություններից հետո «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ հղեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում, մասնավորապես, գրել էր. «Վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»: Այս իրադարձություններից մեկ տարի անց՝ կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել Հայաստանում իրականացվող շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերանորոգման ծրագիրը՝ մոտ 68 միլիոն դոլար: 2011թ. ավարտվեց «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի իրականացումը Հայաստանում, որը ստորագրվել էր 2006թ։ Այսօր այս թեմայի արծարծումը Օսկանյանի կողմից տարակուսելի է։ Նա ըստ ամենայնի ցուցմունք է տալիս ոչ միայն իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի դեմ՝ մեղադրելով, որ անարդար ընտրությունների պատճառով են զրկվել ծրագրերից, այլ իր դեմ։ Իսկ ինչու է նա մինչեւ հիմա լռել, սրա պատասխանն է պետք լսել։ Անի Սահակյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am