Ապրիր Հալեպ. «Գանձասար»-ի անդրադարձը. տեսանյութեր

Հալեպի «Գանձասար» պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան- Բողիկյանն իր վերջին խմբագրականում անդրադարձել է վերջերս հալեպահայ երիտասարդների շրջանում տարածում գտած «Ապրիր Հալեպ» ֆլեշմոբին: Ըստ Չիլափոշյանի՝  Հալեպում ապրող հայ երիտասարդները սկսել են լսելի դարձնել իրենց ձայնը՝ ոչ թե սոսկ ուշադրության արժանանալու համար, այլ շեշտելու, որ հալեպահայությունն ապրում է և ունի այնպիսի խոստումնալից երիտասարդ տարրեր, որոնք առանց հուսահատվելու շարունակում են ծրագրեր մշակել, ավելի արդյունավետ դարձնել իրենց ուսումնասկան և աշխատանքային կյանքը: «Գանձասար»-ի նոր խմբագրականը ներկայացնում ենք ստորև: «Պատերազմի պայմաններում հայության էական տոկոսն արտագաղթեց Սիրիայից, սակայն բարեբախտաբար դրանց զգալի հատվածը հաստատվեց Հայաստանում: Ու թեև դա չիրականացավ հայրենադարձության մշակված ծրագրի որդեգրմամբ, սակայն պատերազմի դժվարին իրավիճակում մխիթարության մի ազդակ դարձավ: Հայաստանում հաստատված սիրիահայերն էլ ամեն տեսակի ջանք գործադրում են, որպեսզի ինտեգրվեն հայաստանյան հասարակությանը: Մյուս կողմից՝ Սիրիայում շարունակում է ապրել սիրիահայ համայնքի զգալի հատվածը: Հալեպում նույնպես, հակառակ տիրող ծանր իրավիճակին, հակառակ շարունակվող ռմբակոծություններին ու զինյալ ահաբեկչական խմբավորումների բարբարոսություններին՝ հայ համայնքը, բազմաթիվ կորուստներ տալով հանդերձ, շարունակում է գոյատևել: Վերջերս սոց.ցանցերի և ԶԼՄ-ների միջոցով Հալեպում ապրող հայ երիտասարդները սկսել են լսելի դարձնել իրենց ձայնը՝ ոչ թե սոսկ ուշադրության արժանանալու համար, այլ շեշտելու, որ հալեպահայությունն ապրում է և ունի այնպիսի խոստումնալից երիտասարդներ, ովքեր առանց հուսահատվելու շարունակում են ծրագրեր մշակել, ավելի արդյունավետ դարձնել իրենց ուսումնասկան և աշխատանքային կյանքը, շարունակում են լավատեսությամբ նայել կյանքին ու հույս ներշնչել իրենց շրջապատին: Ողջունելի են հատկապես այն երիտասարդների քայլերը, որոնք չնայած բազմաթիվ դժվարություններին՝ վճռել են ոչ միայն շարունակել ապրել իրենց սովորական կյանքով, այլև ուշադրություն հրավիրել իրենց շրջապատող դրական երևույթների վրա, շարունակել մնալ աշխատունակ, ստեղծագործ, և իրենց անձնական աշխատանքի կողքին ծառայել նաև համայնքին, ինչպես նաև սոց.ցաների կամ մամուլի միջոցով ցույց տալ աշխարհին, որ Հալեպի սիրտը շարունակում է բաբախել հայությամբ: Երևույթ, որն ինքնին արժանի է ոչ միայն բարձր գնահատականի, այլև ուշադրության: Մեր հավաքական կյանքի մարտահրավերների հաղթահարման ու երիտասարդներին աջակցելու համար անհրաժեշտ է օգտագործել համայնքի ամբողջական կարողությունները: Որովհետև այսօր, ինչպես երբևէ, կարիք ունենք նպատակասլաց հայ երիտասարդների, որոնք պետք է կարողանան սանձել մեր ներքին ուժին սպառնացող բոլոր փոթորիկները և աննահանջ պահել մեր երթը»:  
 

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am