Կարեն Կարապետյանն ուժեղացնում է յուրայիններին և թուլացնում նախկիններին

Կառավարության  նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին կրճատել համակարգի մի քանի կառույցներ: Վարչապետը հանձնարարել է Արփինե Հովհաննիսյանին երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը  ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվելու է ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը, վերացվելու են ԱՆ կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները: «Իսկ մնացած տեսչական կազմակերպությունների ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: Իսկ բուն արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվել են  Արդարադատության նախարարության վերակազմակերպված վերահսկողության ծառայությանը: Կարեն Կարեպետյանի այս որոշումը ուշագրավ է այն առումով, որ նախ ուղղակիորեն թուլացնում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի դիրքերը: Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչությունը, որը  վարչապետը պատրաստվում է լուծարել, փաստացի զբաղվում է նոտարների  գործուենության վերահսկողությամբ, որը նրա գործառույթներից թերևս ամենակարևորն է: Տեսչությունը, ինչպես նշվում է  այդ մարմնի պաշտոնական կայքում,  օրենքով սահմանված կարգով և դեպքերում ուսումնասիրում, ստուգում և ամփոփում է նոտարների գործունեությունը, նախարարին միջնորդում է կասեցնելու նոտարի գործունեությունը, վերահսկում է նոտարական պալատի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի ու նոտարական պալատի կանոնադրական պահանջների պահպանումը: Տեսչությունը, իրականացնում է  նաև ոչ առևտրային կազմակերպությունների և իրավաբանական անաձանց,  քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝  ԴԱՀԿ և քրեակատարողական ծառայության գործունեության վերահսկողություն. նրանց  նախազգուշացնում է օրենքների պահանջների հայտնաբերված խախտումների մասին,  առաջարկում է հայտնաբերված խախտումների վերացման կարգ և ժամկետներ,  անցկացնում է ծառայողական քննություններ:  Տեսչությունը անգամ լիազորություն ունի դատավորի նկատմամբ նախապատրաստել  կարգապահական վարույթի նյութեր: Հիմա փաստորեն  թվարկված բոլոր գործառույթներից Արդարադատության նախարարի ու նախարության իրավասության ներքո մնում է միայն նախարարության ներքին ստորաբաժանումների հսկողության գործառույթը, որը քաղաքական առումով  լուրջ նշանակություն չունի: Ամենկարևոր   մարմինները՝ ԴԱՀԿ, նոտարական համակարգ, քրեակատորաղական հիմնարկներ և դատավորներ դուրս են գալիս  արդարադատության նախարարության վերահսկողության դաշտից, դրանցից որոշները անցնում են ՊԵԿ-ին, որոշներն էլ դեռ պարզ չէ, թե ում կտրվի: Կարեն Կարապետյանը փաստացի հետևողականորեն առաջ է տանում կառավարական բուրգում սեփական թիմի դիրքերի ամրապնդումը և հնից ստացված ժառանգության վերափոխումը:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am